AM | RU
USD
EUR
RUB

Էներգախնայողության ոլորտում ԵՄ ծրագրերի շահառու է դարձել 6 հազար տնային տնտեսություն

 

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը էներգախնայողության ոլորտում Հայաստանի հանձնառությունը խիստ գովելի է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրահանձնաժողովի Հարևանության և ԵՄ ընդլայնման հարցերով (NEST) գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության գծով տնօրեն Լորենս Մերեդիթը: Երևանում «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի կողմից կազմակերպվել էր Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտմանն ուղղված համաժողովը: «Էներգախնայողությունը ձեր երկրի օրակարգում մեծ կարևորություն ունի, այն նաև գերակա առաջնահերթություն է Արևելյան Գործընկերության երկրների հետ համագործակցության համատեքստում»,-ասաց Մերեդիթը:

ԵՄ պաշտոնյան նշեց, որ էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում էական հաջողությունների հասնելու համար համագործակցությունը շատ կարևոր է: Այս համատեքստում նա ներկայացրեց Հայաստանում այս ոլորտում ԵՄ կատարած ներդրումները: «Արդեն 30 միլիոն եվրո ենք ներդրել 10 տարբեր ծրագրերում՝ էներգաարդյունավետության ու էներգախնայողության ֆինանսավորման ուղղությամբ»,-ասաց Լորենս Մերեդիթը՝ հավելելով, որ ծրագրի շահառու է դարձել 17 քաղաքի 6 հազար տնային տնտեսություն: Նա կարևորեց նաև մայրաքաղաք Երևանում փողոցային լուսավորությունը LED լամպերով իրականացնելու ծրագիրը:

Ինչ վերաբերում է էներգախնայողության ԵՄ փորձին ու հիմնական մարտահրավերներին, պաշտոնյան առանձնացրեց երկուսը: «Այս ոլորտում առաջին խնդիրը պահանջարկն էլ ավելի արդյունավետ կառավարելն է, քանի որ ամենաէժան էներգիան այն է, որը չի սպառվում: Մենք Եվրամիությունում տեսել ենք, թե ինչպիսի լուրջ փոխակերպումներ են տեղի ունենում, երբ մենք կրճատում ենք էներգետիկ պահանջարկը: Մյուս գերակայությունը նոր տեխնոլոգիաների ներդրումն է մաքուր էներգիայի ոլորտում: Սա այն հազվագյուտ ոլորտներից է, ուր կարող եք ներդրումներ կատարել, խնայել էներգիա ու միաժամանակ ստեղծել աճի ներուժ: Այսօր կանաչ էներգետիկայի ոլորտում միլիոնավոր աշխատատեղեր են բացվում, ԵՄ-ում դրա արդյունքում 10 տոկոսով կրճատվել է էներգասպառումը»,- ասաց Լորենս Մերեդիթը: Պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ Հայաստանն էլ կարող է հասնել նման արդյունքի:

Նա հույս հայտնեց, որ համաժողովի արդյունքում կկարողանան ՀՀ կառավարության իրենց գործընկերների, դոնոր և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մատնանշել էներգախնայողության ոլորտում ապագա զարգացումներ ապահովելու ուղիները:

 

Լրահոս
Սպասենք կուսակցության որոշմանը. Հարությունյանն՝ իր նախագահ ընտրվելու մասին Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան Մարդկանց համբերության բաժակը լցվել է, որովհետև ԱՊՊԱ-ից ոչ մի լավ բան չեն տեսել. բողոքի ակցիա է նախապատրաստվում Աթենքում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար Սաուդյան Արաբիան 50 ավիահարված Է հասցրել Եմենին «Շահումյանցի Ժիրոյին», «Կիլիկիացի Հարութին» ու «Պզեին» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից Եվրոպային առաջարկում են ռուսական գազը փոխարինել ավստրալականով Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով Հենրիխ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից 47 համարի ավտոբուսը Երևանում երթևեկում է մայթով Ոչխա՛ր, անասո՛ւն, քո ծնողն ա անտակտ ոչխարը․ կռիվ հանձնաժողովի նիստում ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը Բորիս Ավագյանը բանտից սկանդալային տեղեկություն է հայտնել Փաշինյանի և 2 պաշտոնյաների մասին․«Հրապարակ» Փնտրվում է նախագահ․ իշխանության անդամները ցայտնոտի մեջ են․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. «Իրավունք» ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ․ «Ժողովուրդ» Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս․ «Հրապարակ» Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում․ «Ժողովուրդ» Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Մահացել է Ալիևի թիկնազորի պետը Գերմանիան և Հունաստանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականների նախապատրաստմանը Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՀՀ զինված ուժերը համալրվել է դեսանտային նոր ուղղաթիռներով Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ Ալիև ՌԴ-Ուկրաինա հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից ՌԴ արևմտյան ռազմական օկրուգը ուժեղացրել է հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ. Վահե Հովհաննիսյան Նիդերլանդներն իր դիվանագետներին առաջարկել է կամավոր լքել Ուկրաինան Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամը կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել քաղաքական
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan