AM | RU
USD
EUR
RUB

Էներգետիկա, գյուղատնտեսություն, հյուրանոցային բիզնես. ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում

 

Հայաստանը այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ունի արտահանման 85 տոկոս աճ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ով ներկայացրեց արաբական երկրների հետ համագործակցության միտումները:

-Պարոն Ազիզյան, արաբական երկրների հետ համագործակցությունն ակտիվացնելու համար վերջին շրջանում մեր պետության կողմից ակտիվ քաղաքականություն է նկատվում: Բարձր մակարդակի այցելություններ եղան Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար: Ներկա փուլում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել:

-Նախ ուզում եմ նշել, թե արաբական շուկայում մեզ համար ինչն է կարևոր: Եթե մենք դիտարկում ենք գլոբալ միտումները, ընդհանրապես տնտեսական վայրիվերումները, ապա տեսնում ենք, որ արաբական աշխարհը բավական կայուն է եկամուտների տեսանկյունից: Արաբական Միացյալ Էմիրությունները բավական հետաքրքիր երկիր է: Այն դիտարկվում է որպես հարթակ դեպի այլ երկրներ մուտք գործելու համար: Այսինքն՝ ինքը լոգիստիկ մեծ հնարավորություններ, զարգացման պայմաններ ունեցող պետություն է: Բացի Էմիրություններից, մեզ համար կարևոր է Իրաքը, որը զարգացման, արտահանման լուրջ հնարավորություն ունի: Մեզ համար հետաքրքիր են Լիբանանը, Սիրիան, Կատարը: Մեր հիմնական նպատակներից մեկը շուկաների դիվերսիֆիկացումն է: Նպատակ ունենք թիրախավորել շուկաներ, որ կարողանանք և՛ արտահանել ապրանքներ, և՛ շուկաներից ներդրումներ բերել: Այսօր կան շուկաներ, որոնք տարբեր երկրներում իրականացնում են ներդրումներ: Նրանց համար բավական հետաքրքիր է եվրասիական տարածաշրջանը: Պետք է ակտիվացնել մեր աշխատանքը, որ այդ շուկաները Հայաստանը դիտարկեն որպես ներդրումային երկիր:

-Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արտահանման ներմուծման ի՞նչ ծավալների մասին կարող ենք խոսել: Ի՞նչ ցուցանիշեր կներկայացնեք:

- Այս տարվա 9 ամսվա տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք դեպի ԱՄԷ ունենք արտահանման 85 տոկոս աճ: Նշեմ, որ մեր արտահանման դինամիկ զարգացումը գրանցվեց նախորդ տարվա երկրորդ կեսից: Ես դա կապում եմ քաղաքական, գործադիր մակարդակով երկկողմ այցելությունների, տարվա սկզբին ներդրումային ֆորում իրականացնելու հետ: Կարծում եմ, որ այս բոլորը բավական ազդեցություն ունեցան:Մի կարևոր գործոն ևս, Էմիրությունների հետ մշտապես ունեցել ենք առևտրի բացասական բալանս, սակայն այսօր տեսնում ենք, որ մոտեցրել ենք ցուցանիշները: Ներմուծումը կազմում է 70 մլն դոլար, իսկ արտահանման ցուցանիշը՝ 68 մլն դոլար: Այսինքն՝ որքան ներմուծում ենք, գրեթե այդքան էլ արտահանում ենք: Ես ասեմ, որ արտահանման մեծ պոտենցիալ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Ընթացիկ տարվա 9 ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի արտահանման 6-7 անգամ աճ է գրանցվել: Ներուժ տեսնում ենք մսի արտահանման ուղղությամբ: Ասեմ, որ հիմնականում դեպի Էմիրություններ արտահանում ենք ծխախոտ, ոսկերչական իրեր, մշակված ադամանդներ: Այս փուլում տեսնում ենք 4 հիմնական ուղղություն, որոնցում կարող ենք զարգացում ապահովել:

-Ներդրումային ֆորումից խոսեցիք, այդ տեսանկյունից տեղաշարժ կա՞: Ժամանակին խոսվում էր, որ Էմիրությունների բիզնեսը հետաքրքրված է էներգետիկ, հյուրանոցային ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:

-Իհարկե, վերականգնվող էներգետիկան այն հիմնական ուղղություններից մեկն է, որ հետաքրքրում է Էմիրությունների բիզնեսին: Կնքվել է համապատասխան հուշագիր քամու էներգիայի ոլորտում: Ներկայում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ: Հույս ունենք, որ այստեղ ներդրումների հոսք կլինի: Մյուս ուղղությունը գյուղատնտեսությունն է: Արդեն երկու ընկերություններ ինտենսիվ սկսել են այստեղ այգիներ հիմնել: Նաև ունենք համատեղ ընկերություններ, որոնք զբաղվում են և՛ գյուղմթերքի մշակմամբ, և՛ արտահանմամբ: Ներդրումային հաջորդ ուղղություններից մեկը հյուրանոցային բիզնեսն է: Առաջարկում ենք, որ ներդրողներն այստեղ հյուրանոցային ծառայություններ ստեղծեն իրենց իսկ զբոսաշրջիկների համար: Այդ ուղղությամբ ներկայացվել են մի քանի առաջարկներ, այժմ դրանք քննարկվում են: Մեր կարծիքով՝ հետարքրքություն կարող է լինել Ջերմուկի մասով: Հնարավորություն կա այդտեղ օդանավակայան հիմնելու, Էմիրություններից Հայաստան չվերթներ իրականացնելու համար: Մյուս ծրագիրը հանքային ջրի արտահանումն է:

-Անդրադարձաք զբոսաշրջության ոլորտին, ի՞նչ հեռանկարներ կան այս ուղղությամբ:

-Այստեղ մենք սկսել ենք ակտիվ աշխատել, Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնել էմիրությունների շուկային: Առաջիկայում Էմիրություններում սպասվում են միջոցառումներ, որոնց շրջանակում մենք ևս կներկայացնենք մեր զբոսաշրջային հնարավորությունները:Նախատեսված է աշխատանք տեղի տուրօպերատորների հետ: Այդ հարցում արդեն կա պայմանավորվածություն համապատասխան կառույցի հետ: Ասեմ, որ իրենց Հայաստանում առաջին հերթին հետաքրքրում է բնությունը: Գալիս են մի երկիր, որն ունի բավական գեղեցիկ բնություն տարվա բոլոր եղանակներին համահունչ: Այժմ մշակում ենք տուրփաթեթներ մոտ ապագայում ներկայացնելու համար: Շեշտը կդրվի նաև ձմեռային, խոհանոցային տուրիզմի վրա: Կարծում եմ, որ առաջիկայում բարձր մակարդակի այցելությունները կշարունակվեն, քաղաքական մակարդակով մշտական այցելությունները լրացուցիչ խթան են բիզնեսի համար:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Լրահոս
Ինչ-որ բան այն չէ. Ռուբեն Մելիքյան Բրազիլիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակաման առաջին դեպքերն են գրանցվել Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Քոչարյանի նիստին գնալն իրենց աշխատանքն է «Փաստ». Իշխանության խոստումներն ու հայտարարությունները մնում անկատար «Իրավունք»․ Ապրիլի 1-ից կթանկանա՞ գազը «Ժողովուրդ»․ «ԱՅՈ»-ի շտաբի դրամահավաք-երեկոյին այնպիսի մարդկանց են հրավիրել, որ շահարկման առիթ չտան. մանրամասներ «Հրապարակ». Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթ կրող անձանց բերման ենթարկելու Ոստիկանության գործողություններում մի շարք կասկածելի դրվագներ կան «Փաստ». Էջմիածնի քաղաքապետարանն ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի «Ժողովուրդ». Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը լծվել է հին կադրերից ազատվելու գործին «Փաստ». Հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան «Փաստ». Հանրաքվեն՝ առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակմա՞ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 26 Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan