Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի

Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի

Հայաստանի դերակատարությունը Եվրասիական տնտեսական միության կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի: «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը։

Նա հույս հայտնեց, որ 2021-2022 թվականներին ստեղծվելու է միասնական էներգետիկ միջավայր, ինչպես նաև կազմակերպվելու են միասնական արդյունաբերական, կոոպերատիվ միջավայրեր։ «Ամեն օր, ամեն շաբաթ աշխատանքներ են տարվում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնակցությունը լուսաբանելու ուղղությամբ։ Խորանալով Եվրասիական ինտեգրացիայի ուսումնասիրման մեջ՝ տեսնում ենք, որ մեր երկում ի հայտ է գալիս ԶԼՄ-ների երկու խումբ։ Մեկն այդքան էլ մեծ չէ, «թոփ տասնյակ». այստեղ ներկայացված են ԶԼՄ-ները, որոնք տիրապետում են թեմային, օբյեկտիվ և բարեխիղճ ձևով լուսաբանում է եվրասիական ինտեգրացիայի գործընթացը։ Մյուս հատվածը, որն ավելի մեծ մաս է զբաղեցնում մեդիա դաշտում, տեղեկացված չէ և հետաքրքրություն չի ցուցաբերում այդ ոլորտի նկատմամբ։ Այսպիսով, ստացվում է, որ հայկական հասարակության մեծ մասը վատ է տեղեկացված եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մասին և այնքան էլ հետաքրքրված չէ պարբերաբար ինֆորմացիա ստանալու մեջ»,- ընդգծեց Սաֆարյանը։

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության գործունեության մասին խոսելիս՝ Սաֆարյանը նշեց, որ 2013 թվականի մարտ ամսից մինչ այսօր գրեթե ամեն ամիս կազմակերպվել են տարաբնույթ համաժողովներ, ասուլիսներ, որտեղ քննարկել են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մասնակցության վերաբերյալ արդի հարցերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում