Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ին աճի միտում ունի
21/11/2017 15:02
Նմանատիպ
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում աճ է գրանցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ամենաբարձր ամսական անվանական աշխատավարձը 2017-ի երրորդ եռամսյակում գրանցվել է Սյունիքի մարզում:
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 185 հազար 067 դրամ, երկրորդ եռամսյակում ավելացել է՝ դառնալով 190 հազար 195 դրամ, երրորդում՝ 194 հազար 527 դրամ:
Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձն այս տարվա երրորդ եռամսյակում գրանցվել է Սյունիքում՝242 հազար 391 դրամ, այնուհետև Երևանում՝ 210 հազար 327 դրամ: Ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը եղել է Արագածոտնի մարզում՝ կազմելով 122 հազար 715 դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում