Արոնյանը Գրան Պրիի վերջին տուրից առաջ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Արոնյանը Գրան Պրիի վերջին տուրից առաջ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Գրան Պրիում հայտնի է:

Իսպանիայում ավարտին է մոտենում ՖԻԴԵ-ի տարվա վերջին Գրան Պրին: Արոնյանի մրցակիցը 9-րդ տուրում ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է:

Այժմ Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակն և ունի 5 միավոր:

Ընդհանուր հաշվարկով «Գրան պրիի» առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան պրիի» խաղարկությունում: Թեյմուրազ Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը (240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում