AM | RU
USD
EUR
RUB

Սիրիայից Հայաստան բերված ընտանեկան արհեստը. «ԱՎԱ Շուզ»

 

«Արտադրված է Հայաստանում» մակնշումը` որակի նշան

Երեք տարի առաջ հայկական կոշիկի պատմության մեջ ավելացած «ԱՎԱ Շուզ» ապրանքանիշի արմատները ձգվում են դեպի Սիրիա: 1950-ականներին Սաֆարների գերդաստանի մեծ հայրը` Սաֆար Քեչեճյանը, ընտանիքը պահելու համար փոքրիկ արհեստանոց էր հիմնել, որտեղ փայտից կրունկներ էր պատրաստում և մատակարարում սիրիացի կոշկակարներին: Հորն այդ գործում օգնող Գևորգ Սաֆարը 27 տարի անց կրունկներից անցավ կոշիկի կաղապարների պատրաստմանը: Ավանդույթը չխախտելով` հորից փոխառած արհեստը Գևորգ Սաֆարն էլ իր որդուն` Անդրանիկին փոխանցեց: Երրորդ սերնդի հետ արդեն Սաֆարյանների ընտանեկան բիզնեսը Սիրիայից տեղափոխվեց Հայաստան: «Պատերազմից մի քանի տարի առաջ` 2000-2001թթ. մտածում էի կոշիկի ֆաբրիկա դնել ու հետաքրքվում էի, թե որտեղից կարող եմ հաստոցներ ձեռք բերել: Բայց պատերազմն սկսվեց ու բախտ չվիճակվեց դա անել: Ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան, բայց հասկացանք, որ այնտեղ չենք կարող աշխատել, իսկ մենք աշխատելուն սովոր ենք: Եկանք Հայաստան ու որոշեցինք այստեղ էլ մեր արհեստով զբաղվել: 2014թ. Վիգեն Դոլմողյանի հետ հիմնեցինք «AVA SHOES»-ը (ԱՎԱ Շուզ)», -վերահասցեավորված նպատակի մասին պատմում է «ԱՎԱ Շուզ»-ի համահիմնադիր Անդրանիկ Սաֆարը:

25 միլիոնանոց Սիրիայում ապրած Սաֆարների համար հայկական շուկան շատ փոքր էր, սպառողն էլ` ավելի խստապահանջ: Այնուամենայնիվ, նոր ոճով ու գույներով, «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ «ԱՎԱ Շուզը» մտավ շուկա և, ի զարմանս մի շարք թերահավատների, շատ արագ գրավեց իր տեղը: «Ինձ ասում էին` պետք չի նշել, որ հայկական արտադրանք է, քանի որ հայ սպառողը տեղում արտադրվող ապրանքին թերահավատորեն է նայում, բայց ինձ համար դա հիմք չէր հրաժարվելու «արտադրված է Հայաստանում» մակնշումից, որը երևում է նաև մեր լոգոյի մեջ: Ասացի` ինչո՞ւ չպիտի մարդիկ իմանան, որ այստեղ` Հայաստանում էլ կարելի է որակով ու նորաոճ կոշիկ արտադրել»,-պատմում է Անդրանիկը:

«ԱՎԱ շուզ»-ի նորաբաց արտադրամասում կոշիկները կարվում և վաճառքի էին դրվում տարբեր խանութներում, բայց` միայն մի քանի ամիս: Շուտով «ԱՎԱ Շուզն» ունեցավ նաև իր ֆիրմային խանութը: «Սկզբում կոշիկները կարում ու տալիս էինք տարբեր խանութների, բայց նրանք 3-4 անգամ թանկ գին էին ասում և մեր ապրանքը չէր վաճառվում: Ստիպված եղանք մի քանի ամիս անց մեր խանութը բացել»,-ասում է Անդրանիկը և զարմացած հավելում: -Սիրիայում արտադրամաս ունեցողը սովորաբար խանութ չի ունենում: Արտադրածը խանութպաններին են տալիս, նրանք էլ նորմալ գնով վաճառում են»:

Հայկական ու սիրիական շուկաներին ծանոթ սիրիահայ գործարարը տարբերություն է տեսնում ոչ միայն շուկաների, այլև սպառողների միջև: Հայ սպառողն անհամեմատ բծախնդիր ու խստապահանջ է, բայց դրանից գործարարը չի նեղվում, ավելին` պատճառները շատ լավ է հասկանում. «Եթե մարդիկ լավ աշխատանք ունենային, բարձր աշխատավարձ ստանային, այդքան պահանջկոտ չէին լինի: Մարդիկ չեն ուզում դժվարությամբ վաստակած գումարն անորակ ապրանքի վրա ծախսել, և ես դրա համար նրանց չեմ մեղադրում ու ոչ էլ նեղանում եմ: Դա լրիվ նորմալ է»:

Իտալական ամսագրերի հայկական ձեռագիրը

Տեղական ապրանքի ոչ միայն որակի, այլև արտաքին տեսքի հարցում է խստապահանջ հայ սպառողը: ՈՉ մի նորույթ չի ընդունվում այնքան ժամանակ, մինչև եվրոպական որևէ ֆիրմա դա չի գործածում: Հենց դա գիտակցելով է, որ Անդրանիկ Սաֆարն իր մտահղացումները թղթին է հանձնում և երկու-երեք տարի անց նոր, երբ եվրոպական որևէ արտադրող այն կյանքի է կոչում, հայ սպառողին է հրամցնում: «Հայաստանի շուկայի համար մի քիչ անսովոր է նորույթը: Այստեղ հեշտությամբ ընդունում են դրսից եկածը: Նորությունը եթե տեղում է արվում, չի ընդունվում, պետք է դրսից գա, որ ընդունվի: Դրա համար էլ իմ նախագծած մոդելները հայտնվում են Իտալիայում, նոր միայն մենք այստեղ արտադրում ենք»,-արձանագրում է սիրիահայ գործարարը:

Իտալական նորաձևության հետ Անդրանիկի կապը գալիս է դեռ դպրոցական տարիներից: Դասերից հետո հորն արհեստանոցում օգնում, հետն էլ նոր մոդելներ էր նախագծում նա, որոնք հայտնվում էին կոշկի նորաձևության ամենահայտնի` իտալական հանրահայտ «ARS ARPEL Group»-ի կատալոգներում: Պատանի մոդելավորողի մտահղացումներով հիացած իտալացիները տարիներ առաջ նրան հրավիրել էին նաև երիտասարդ մոդելավորողների հավաքի:

Անդրանիկը նշում է` այս ոլորտում ունեցած գիտելիքների ու հմտությունների համար պարտական է իր փորձին և, իհարկե, ուսմանը, որը թեկուզ կարճատև էր, բայց արդյունավետ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սիրիահայ գործարարը անընդհատ փնտրում է նորը, ժամանակակիցը և, այն զուգադրելով հայկականի հետ, ներկայացնում հայ ու արտասահմանցի սպառողներին:

2015 թվականից արտաքին շուկա դուրս եկած «ԱՎԱ Շուզ»-ը որ երկրում հայտնվում, այնտեղ էլ հավաստում է հայկական արտադրանքի բարձր որակի մասին:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Հայկական բանակը այս պահի դրությամբ ունի 58 զոհված զինծառայող․ Արծրուն Հովհաննիսյան Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է․ ՊՆ խոսնակ (տեսանյութ) ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Արցախի Հադրութի շրջանում քաղաքացիական մեկ զոհ և չորս վիրավոր կա Հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ և կորցրել 10 միավոր զրահատեխնիկա․ ՊՆ (տեսանյութ) Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, վիրավորում է ստացել. ՊԲ Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Սամվել Կարապետյան. Ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս Կրեմլը հակամարտող կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 28 զոհված զինծառայողի մասին․ հայտնի է նրանց անունները Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ (տեսանյութ) Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Այս փուլում կարող է սթափության կոչ լինել միջազգային հանրությանը, որ քննարկենք Արցախի ճանաչումն ու ընդունենք. Զոհրաբյան Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն` Վարդենիսի տարածքում (Տեսանյութ) «ԼՂ հարցում բոլոր արտաքին ու ներքին խաղացողները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն». ՌԴ ԱԳՆ Ազգային ժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Տողանյան. Թուրքիան Սիրիայից գրոհայիններ է տեղափոխել Ղարաբաղ «ԼՂ շուրջ տիրող իրավիճակը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արագ միջամտությունը». ՌԴ-ում ՀՀ դեսպան Եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն. Արծրուն Հովհաննիսյան Զոհված կին զինծառայողը Նորավան համայնքից էր Հակառակորդը անարդյունավետ կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ Հենց այս պահին մեր տղաները հարյուրանոց մեխ են մեխում նրանց ճակատի մեջ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Վերականգնել ենք կորցրած դիրքերը և որոշակի առաջխաղացում գրանցել․ Արցախի նախագահ «Լիովին աջակցում եմ հայ ժողովրդին». ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ «Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը»․ ԱՄՆ կոնգրեսական Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Գիշերվա ընթացքում շարունակված մարտերի ընթացքում ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր (տեսանյութ) Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Հրապարակվել է Արցախում զոհված ևս 15 զինծառայողի անուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 28 ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Պահեստազորայինները մեկնում են առաջնագիծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր Հակառակորդի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է տեղի հայերին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan