AM | RU
USD
EUR
RUB

Անբարոյականություն է քաղաքական դիվիդենտներ վաստակել մահացած մարդու անունը շահարկելով

 

Երբ քաղաքական դաշտը գաղափարազրկվում է, այն պարարտ հող է ստեղծում շարքային պոպուլիստների ու դեմագոգների համար, որոնց թվում է՝ բարոյականությունն այն է, որ դիմացինին ասեն այն ամենն, ինչ մտածում են ու կարևոր չէ, ասելիքը իր մեջ իմաստնություն է պարունակում, թե՝ ապուշություն։ Իսկ երբ ասելիքը հրամցվում է ողջ ժողովրդի անունից, դա արդեն ոչ թե պոպուլիզմ է, այլ կուրություն։

Ցանկացած գործչի վերաբերյալ կարելի է ունենալ դրական կամ բացասական ընկալումներ։ Քաղաքական գործիչը երբեք չի կարող հավակնել իր գլխավերևում տեսնելու սրբի լուսապսակը, քննադատությունը քաղաքական գործունեության անբաժան մասնիկն է։ Իսկ մարդու իրավունքների ու խոսքի ազատության պայմաններում էլ բնականաբար յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել այն ամենն, ինչ մտածում է։

Բայց կան չգրված օրենքներ, որոնք երբեմն առավել զորեղ են ու կենսունակ, քան գրվածները։ Եթե բոլորս օգտվենք խոսքի ազատության իրավունքից ու իրար երեսին մշտապես ասենք այն ամենն, ինչ մտածում ենք, ապա մեծ է հավանականությունը որ արդարամիտ մարդու համբավ ձեռք բերելու փոխարեն կանցնենք բարոյականության ու չափի զգացումի տարրական նորմերը։

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու նիստում, այն է՝ Անդրանիկ Մարգարյանին համեմատելը Քիմ Քարդաշյանի հետ, պարզապես ցինիզմ է։

Երբևէ չեմ եղել Անդրանիկ Մարգարյանի թիմակիցն ու կողմնակիցը։ Ավելին, մշտապես առիթը բաց չեմ թողել քննադատելու նրան կենդանության օրոք և վարչապետ աշխատելու տարիներին, բայց առնվազն անբարոյականություն եմ համարում քաղաքական էժանագին դիվիդենտներ վաստակել մահացած մարդու անունը շահարկելով։

Թեպետ առանձնապես բացասական վերաբերմունք չունեմ Քիմ Քարդաշյանի նկատմամբ, բայց կրկնակի անբարոյականություն եմ համարում Անդրանիկ Մարգարյանի ու Քիմ Քարդաշյանի միջև համեմատության եզրեր անցկացնելը, թեկուզ նկարներ փակցնելու կոնտեքստում։

Երբևէ հիացած չեմ եղել Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելու փաստով, բայց եռակի անբարոյականություն եմ համարում այդ բարբաջանքը շաղ տալ մահացած մարդու զավակի առջև։

Եթե այդ բարբաջանքի հեղինակ ավագանու անդամը Տարոն Մարգարյանի կողմից արժանանար մի ապտակի, բնականաբար նույն վայրկյանին վայնասուն կբարձրանար, որ քաղաքապետը ձեռք է բարձրացրել ավագանու անդամի, այն էլ կնոջ վրա։

Ինչ խոսք, քաղաքապետն իրավունք չունի ձեռք բարձրացնելու ոչ միայն ավագանու, այլ ցանկացած մարդու վրա։ Նման բան լինելու դեպքում ես ինքս կքննադատեի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Սակայն եթե քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրավունք չուներ, իմ խորին համոզմամբ, Անդրանիկ Մարգարյանի որդի՝ Տարոն Մարգարյանի ապտակը լիովին արդարացված կլիներ։

Առհասարակ քաղաքական գաղափարազրկությունը բացի դեմագոգիայից ու պոպուլիզմից ծնունդ է տվել նաև մի նոր գաղափարախոսության։ Դա սրբապղծությունն ու սրբազրկությունն է։ Այդ երևույթը ցավոք առկա է նաև լրատվության բնագավառում։

Կա մարդկային մի տեսակ, ով խոսքի ազատությունը շփոթելով սրբազրկության հետ, անցնում է բարոյականության ցանկացած սահման ու որքան շատ է զբաղվում մեռելահայհոյությամբ, այնքան իրեն համարում է առավել արդարամիտ։ Այնինչ, ով հայհոյում է այլոց նախնիներին, պետք է պատրաստ լինի հայհոյանք լսելու և իր նախնիների հասցեին։

Թե՞ երևակայում եք ձեր բառերը խոսքի ազատության ցուցիչ են, մյուսներինը՝ պաշտոնական դիրքի չարաշահում։ Կամ գուցե երևակայում եք որ հայհոյա՞նքն է ճիշտ ընդդիմադրի գրավականը, իսկ ով կոչ է անում պահպանել բարոյականության տարրական նորմերն ու հանգուցյալների հասցեին զուսպ արտահայտվել, ուրեմն իրական ընդդիմություն չէ՞։

Եթե նման էժանագին հնարքներով փորձում եք ձեռք բերել անկրկնելի ընդդիմադրի համբավ, ապա Աստված չանի դա իրականություն դառնա, քանի որ այդ դեպքում հասարակությունը կդատապարտվի հավիտյանս ունենալ նույն իշխանությունը։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Լրահոս
Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Սահմանափակվում է լրատվականների՝ վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են «Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան «Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը «Իրատես»․ Չկա աշխատանք, չկա գումար, բայց ապրել է պետք «Հրապարակ»․ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս «Հրապարակ»․ Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա «Իրատես»․ ԿԳՄՍՆ-ի, մա­նա­վանդ նա­խա­րարի հետ ան­մի­ջա­կան կապ հաս­տա­տել գրե­թե չի ստաց­վում «Փաստ»․ Տնտեսությունը ծանր իրավիճակում է․ կրկին համընդհանուր սահմանափակումնե՞ր, թե պայքարի խստացում «Փաստ». Գյուղական շատ բնակավայրերում բավականին անորոշ ու անհասկանալի իրավիճակ է տիրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 26 Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan