AM | RU
USD
EUR
RUB

Օձի թույնը՝ սրտային անբավարարության, իսկ մարդու ճարպային հյուսվածքից անջատված բջիջները փոխպատվաստման դեպքում կարող են կիրառելի դառնալ

 

Սրտամկանի վնասված բջիջներին երկրորդ կյանք տվող Անդրկովկասյան գյուրզան

Գիտական գրականության մեջ փնտրելով ու չգտնելով սրտամկանային բջիջների վրա անդրկովկասյան գյուրզայի կամ դրան մոտ օձի տեսակի թույնի ազդեցության մասին որևէ տեղեկություն, կենսաբան Հովհաննես Արեստակեսյանը որոշեց անձամբ զբաղվել այդ ուսումնասիրությամբ: Նորածին` 1-3 օրական առնետներից առանձնացված սրտամկանային բջիջների վրա թույնը փորձարկելուց հետո պարզ դարձավ`օձի խայթոցի դեպքում մարդու սրտի աշխատանքի արագացումը պայմանավորված է ոչ միայն վախով, այլև թույնի ազդեցությամբ. անդրկովկասյան գյուրզայի թույնի փոքր չափաբաժինը սրտի աշխատանքն արագացնում, իսկ կծկումների ուժգնությունը թուլացնում է:

Սա 2014թ. արվող հետազոտությունների մի փուլն է միայն. հասկանալու համար, թե թույնի հատկապես որ բաղադրիչն է նպաստում սրտամկանի կծկումների հաճախակիացմանը, դրանք առանձնացնել ու առանձին-առանձին դիտարկել է պետք։ «Մենք փորձարկել ենք ընդհանուր թույնը, որի բաղադրիչները տարբեր կերպ են ազդում կուլտիվացված բջիջների վրա, իսկ որևէ նյութի ազդեցությունն ինչ-որ օրգան- համակարգի վրա տեսնելու համար, այն պետք է իզոլացնել օրգանիզմից: Դա բավականին բարդ, բայց աշխարհում տարածված պրակտիկա է: Եթե ամեն ինչ ճիշտ է արվում, 2-3 օր անց թասիկի մեջ բջիջների մոնոշերտը սկսվում է կծկվել, այսինքն` բջիջների կենսագործունեությունը շարունակվում է»,-հաջող արված աշխատանքի նախնական փուլերն ամփոփում է ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի գիտաշխատող Հովհաննես Արեստակեսյանը և մի հետաքրքիր դիտարկում ավելացնում:-Իզոլացված բջիջները նորմալ կենսագործունեության են վերադառնում, երբ կպչում են թասիկի մեջ առկա սուբստրատին: Մեծ չափաբաժնով թույնի ներգործության դեպքում այդ կապերը խզվում են, և բջիջները կարող են մահանալ, մինչդեռ փոքր չափաբաժնի դեպքում նման ազդեցություն չի լինում, հակառակը` այն դրդում է դեռևս չմահացած բջիջներին վերակագնվելու»: Սրտամկանի հյուսվածքի վնասվածքների դեպքում այդ փաստը Հովհաննեսը շատ է կարևորում, քանի որ, ի տարբերություն այլ օրգանների, սրտամկանի բջիջները չեն բազմանում:

Հետազոտությունների արդյունքները, որոնց մի մասն արել է դեռևս ասպիրանտության ժամանակ ՀՕՖ-ի գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի կողմից ստացած դրամաշնորհի միջոցներով, հրապարակել, սակայն, կենսաբանը չի շտապում. նախքան այդ՝ պետք է համոզվել, որ գյուրզայի թույնի մեջ պարունակվող C տիպի նատրիուրետիկ պեպտիդն, իրոք, խթանում է սրտամկանի բջիջների աշխատանքն ու կարող է կիրառվել դեղագործության մեջ` սրտային անբավարարության դեպքում:

Նպատակը՝  ստանալ փոխպատվաստման համար անհրաժեշտ բջիջներն ու օրգանները

Սրտամկանի բջիջների վրա օձի թույնի ազդեցությունը երիտասարդ գիտաշխատողի ուսումնասիրության առաջին, բայց միակ թեման չէ: Ուսանողական տարիներից գիտական հետազոտությունների մեջ ներգրավված Հովհաննես Արեստակեսյանն ԱՄՆ Ջ. Վաշինգտոնի անվան համալսարանի ասոցացված պրոֆեսոր Զարուհի Կարաբեկյանի կողմից հիմնադրված իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի փոքրաթիվ աշխատակազմի հիմնական անդամներից մեկը լինելով՝ ներառված է լաբորատորիայի կողմից իրականացվող գրեթե բոլոր՝ այդ թվում նաև խիստ արդիական ու կարևոր մի հետազոտության մեջ։ Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայում ներկայումս փորձում են մարդու ճարպային հյուսվածքից առանձնացնել ցողունային բջիջներն ու ստեղծել շտեմարան։ Վիրահատության ժամանակ հեռացվող ավելորդ, օրգանիզմի նորմալ կենսագործունեությանը խանգարող ճարպային հյուսվածքը դեն նետելու փոխարեն կենսաբանները փորձում են նպատակային օգտագործել։ Քանի որ ճարպային հյուսվածքից առանձնացված ցողունային բջիջները մուլտիպոտենտ բջիջներ են, այսինքն՝ դրանցից կարելի է ստանալ լյարդի, սրտի և այլ օրգանների բջիջներ, Հովհաննեսն ու գործընկերները փորձում են՝ նախ հասկանալ, թե հայերին բնորոշ գենոտիպով որ բջիջներն են ավելի հաճախ պետք գալիս, որպեսզի կարողանան ստեղծել ունիվերսալ բջիջների հավաքակազմ, որտեղից ցանկացած պահի հնարավոր կլինի ստանալ փոխպատվաստման համար անհրաժեշտ բջիջներն ու օգնել հիվանդին։ Բայց դրան հասնելու համար դեռ ահագին ժամանակ ու գումարներ կպահանջվի՝ հաշվի առնելով նաև այն, որ համապատասխան նոյւթատեխնիկական բազան ևս բացակայում է։
Ցողունային բջիջներից համապատասխան օրգանի բջիջները ստանալուց զատ, լաբորատորիայում մտածում են նաև այդ օրգանը ստանալու մասին։ «Օրգանների փոխպատվաստման դեպքում միայն բջիջները բավարար չեն, պետք է ամբողջական օրգան լինի, որում կտեղավորվեն դրանք: Մենք փորձում ենք ստանալ նաև նման ապաբջջայնացված օրգաններ` առնետից, ճագարից, խոզից և հասկանալ, թե այդ կաղապարային օրգանները համատեղելի կլինե՞ն արդյոք մարդու օրգանզիմի հետ, թե իմունոլոգիական ռեակցիա կառաջանա»։

Այս՝ բավականին համարձակ ու թե´ աշխատատար, և թե´ նյութատար հետազոտությունները եթե տան սպասվող արդյունքը, ապա ստացված գործող հյուսվածք-օրգանները հնարավոր կլինի փոխպատվաստել համապատասխան հիվանդներին։ Արդյունքում կփրկվեն ավելի շատ կյանքեր, իսկ հայ գիտնականների հայտնագործությունը հիանալի այլընտրանք կլինի սաղմնային ցողունային բջիջներից տարբեր օրգան-համակարգերի բջիջների ստացմանը, որն այսօր աշխարհում ընդունված, բայց միանշանակ չընդունվող պրակտիկա է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Ազգային ժողովն ավարտեց երկրորդ նստաշրջանի աշխատանքները Ում է ձեռնտու շրջանցել օրենքը և ովքեր են հարստանում տուրքեր չվճարելով Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Նպատակահարմար կլիներ սփյուռքի այլ գաղթօջախների ներգրավվածությունը ևս ապահովել այս նորաստեղծ կառույցի աշխատանքներում. Հերմինե Մխիթարյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին Չլսելով Քոչարյանի պաշտպանների առարկությունները՝ դատավոր Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժություն­ները ԱԺ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին Իրանի ԱԳՆ-ն սադրիչ է որակել ԱՄՆ-ի խոցված անօդաչուի գործողությունները Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար Լարսի անցակետը կրկին բաց է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն կանցկացվի Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք, կներեք, տպավորություն էր, որ պետք է ասենք շնորհակալություն. Վարչապետը՝ ԱԳ նախարարի տեղակալին Արցախի ՄԻՊ-ը կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը Իրավիճակը լարված է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է «Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ) Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան Լավ, բա մեր պատմության մեջ մի լավ բան չի եղե՞լ․ Միհրան Հակոբյան Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ Էլինար Վարդանյան. Շղթայական տապալաման պրոցեսով ենք գնում Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Թրամփը հաստատել է, որ G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել. Հայաստանի շուրջն իրավիճակը եռում է Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ Կոնֆերանս․ ՈւՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը «Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում «Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի «168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին «Հրապարակ». Փաշինյանը լքել է կուսակիցներին, գնացել «Մալիբու»՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan