AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստան-Արևմուտք սառույցը և ՀՀ-ԵՄ համաձայնագրի հալեցնող ուժը

 

Նոյեմբերի 24-ին կնքվեց երկար սպասված ՀՀ - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո սա Հայաստանի կողմից գլխավոր քայլն էր Եվրոպայի հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Այս հարցի շուրջ վերջին օրերի քննարկումների ժամանակ փորձագետների և քաղաքացիների ուշադրությունը հիմնականում սևեռված էր այն հանգամանքի վրա, թե Ռուսաստանը ճնշումներ է բանեցնում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը խոչնդոտելու համար: Նույնիսկ տեսակետներ հնչեցին, թե Ռուսաստանը գործի է դրել իր քարոզչական զենքերը (նկատի ունենք ռուսական հեռուստաընկերությունների եթերից հակահայկական վերջին մեկնաբանությունները):

Սակայն մի հանգամանք գրեթե աննկատ մնաց հասարակության ուշադրությունից: Մասնավորապես չդիտարկվեց այն տարբերակը, որ այս համաձայնագրի դեպքում Ռուսաստանը ոչ թե խոչնդոտներ է ստեղծել Հայաստանի համար, այլ ընդհակառակը՝ նպաստել է համաձայնության կայացմանը: Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանը կողմ էր, ապա դա ինչով էր պայմանավորված և ինչպես կարելի է բացատրել վերջին քարոզչական ակտիվացումները:

Խնդիրն այն է, որ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից և Ռուսաստանի կողմից Ղրիմը սեփական տարածքին միացնելուց հետո ՌԴ-ն շարունակում է կրել պատժամիջոցների ծանր բեռը: Եվ վերջին շրջանում ռուսական քաղաքականության առաջնահերթություններից է դարձել համապատասխան քայլերի ձեռնարկումը, որը կհանգեցնի երկրի ապամեկուսացմանը: Ավելին՝ Ռուսաստանում երկյուղ ունեն, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները նոր և առավել խիստ պատժամիջոցներ կարող են սահմանել, ուստի միջոցներ են ձեռնարկում այդ վտանգը չեզոքացնելու ուղղությամբ: Այս գործընթացների համատեքստում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հատուկ նշանակություն է ստանում:

Այսպես՝ Ռուսաստանը անհաղթահարելի խնդիրներ չհարուցելով պայմանագրի կնքման համար, ինչը կարող էր անել, փորձում է եվրոպացի գործընկերներին գործանականում ցույց տալ, թե կառուցողական է տրամադրված: Իսկ քարոզչական տրյուկների մասով կարելի է ասել, որ դրանք ընդամենը սեփական կարևորությունն ընդգծելու գործիք են, ոչ ավելին: Չէ՞ որ դա հակառակ էֆեկտ էր ունենալու և մեծացնելու էր համաձայնագրի կարևորությունը հանրության աչքերում: Նույնը վերաբերում է նաև արևմտամետների բարձրացրած ալիքին, թե Ռուսաստանը չի թողնի, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրի պատմական համաձայնագիրը:

Նարեկ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար» «Փաստ». Արցախում հանրային տրամադրություններն են ուսումնասիրում, տոտալ փոփոխությունների համար «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի հետ անձնական հարցեր ունի «Փաստ»․ ԵՊՀ-ի շուրջ ընթանում են խիստ կասկածելի և ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 5 Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին ԵՊԲՀ դասախոս. Ձեռնոց կրելը վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրներում երեխաների նկատմամբ բռնությունները ոչ թե նվազել են, այլ՝ ավելացել Վարչապետը՝ համատարած արգելափակման մասին (տեսանյութ) Երևանի տարբեր վայրերում կհնչեն Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները Արսեն Թորոսյանը խոսեց կորոնավիրուսից 33-ամյա պացիենտի մահվան դեպքի մասին Հանրապետությունում համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արսեն Թորոսյանը քննադատությունների կիզակետում է.«Մեդիա պաշտպան» Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը Վարչապետ Փաշինյանի ճեպազրույցը՝ Արսեն Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ ԱԺ-ն նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Պետք է շատ արագ կրկնապատկվի Առողջապահության բյուջեն. Արա Բաբլոյան Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսն ավելի ցածր կլիներ. Արմեն Մուրադյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում. Հայտարարություն 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս Դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողներն այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ. Աշոտյան Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյան «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan