Թբիլիսիում ընթանում է եվրաինտեգրման հարցերին նվիրված միջխորհրդարանական խորհրդաժողովը

Թբիլիսիում ընթանում է եվրաինտեգրման հարցերին նվիրված միջխորհրդարանական խորհրդաժողովը

Թբիլիսիում մեկնարկել է «Եվրամիությունը եւ գործընկերները. բազմազանություն ուժեղ միասնության համար» միջազգային միջխորհրդարանական խորհրդաժողովը Եվրամիության անդամ եւ գործընկեր երկրների 17 պատվիրակությունների մասնակցությամբ: Այդ մասին դեկտեմբերի 4-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Վրաստանի խորհրդարանում:

Համաժողովում ելույթ են ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում ԵՄ-ի դեսպան Յանոշ Հերմանը եւ Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն: Ինչպես հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունում, «խորհրդաժողովի նպատակը եվրաինտեգրացման՝ որպես երկրի ներսում բարեփոխումների աջակցման մեխանիզմի, հարցի քննարկումն է»: «Միջոցառմանը մասնակցում են ԵՄ-ի անդամ, թեկնածու երկրների, «Արեւելյան գործընկերության» երկրների խորհրդարանների 17 պատվիրակություններ եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները»,-հավելել են մամուլի ծառայությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում