AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում մեկ տարվա ընթացքում գրանցվել է մոտ 200 երկրաշարժ

 

2017 թվականին հունվարի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվել է 193 երկրաշարժ։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Երկրաշարժերից 26-ը եղել են 3 և ավելի բալ ուժգնությամբ։ Ավելի ուժեղ եղել է փետրվարի 28-ին՝ Կապան քաղաքից ոչ շատ հեռու՝ 5 բալ։

Պետրոսյանի խոսքով՝ Արցախի տարածքում գրանցվել է 16 երկրաշարժ, որոնցից 2-ը եղել են 3 բալ ուժգնությամբ։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բնակիչները զգացել են երկրաշարժերից 21-ը, որոնցից 10-ն եղել են Հայաստանի տարածքում։

Մեր տարածքում վերջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 15-ին՝ Ամասիայից ոչ հեռու և եղել է 4 բալ ուժգնությամբ։ Զգացվել է Գյումրի քաղաքում, Ամասիայում և հարակից գյուղերում։

Գնահատելով այժմյան սեյսմիկ իրավիճակը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդականը նշեց, որ սեյսմիկ պաշտպանության ազգային բազմապարամետրային դիտացանցն այսօր ունի 153 դիտակայան։

«Դիտակայանների տվյալները շուրջօրյա գրանցվում են, հավաքվում Տվյալների մշակման, վերլուծության և մեկնաբանման միասնական կենտրոնում։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքից դեպի արևելք և հարավ-արևելք ընկած տարածքներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվում է։ Դրա վկայություններից մեկն այն է, որ դեկտեմբերի 6-ին և 7-ին Իրանի Հանրապետության տարածքի հյուսիսում, արևմուտքում, ինչպես նաև ռուս-ադրբեջանական սահմանային գոտում՝ Դերբենտ քաղաքից ոչ հեռու գրանցվել են երկրաշարժեր։ Այդ տարածքներում սեյսմիկ ակտիվությունը շարունակվելու է»,- ընդգծեց Հրաչյա Պետրոսյանը։

Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո անցած տարիների ամենամեծ ձեռքբերումը ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդականը համարում է աղետների դեմ պաշտպանության համակարգի՝ սեյսմիկ պաշտպանության ծառայության և Արտակարգ իրավիճակների վարչության ստեղծումը։

2003 թվականին ստեղծվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի կազմում այսօր գործում են փրկարար, սեյսմիկ պաշտպանության և այլ ծառայություններ։ Գերատեսչությունն արդեն շատ կայացած է և զարգացող։

Լրահոս
Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan