AM | RU
USD
EUR
RUB

Նա ով հակված է գիրք կարդալու, կկարդա նաև ավտոմատը հանձնելուց հետո

 

Կան մարդիկ, ովքեր մեղադրում են տարկետման իրավունքի համար պայքարող երիտասարդներին, որ նրանք հիմնականում ակտիվ են այն ժամանակ, երբ հարցերը առնչվում են անձամբ իրենց շահերին, սակայն մնացած խնդիրների դեպքերում չեն ցուցաբերում անհրաժեշտ ակտիվություն: 

Նման մեղադրանքները ուսանողության հասցեին արդար չեն, քանի որ դա միանգամայն նորմալ երևույթ է: Ցանկացած կայացած քաղաքացիական հասարակություն ունեցող երկրներում նորմալ է, երբ յուրաքանչյուր շերտ պայքարում է իր իրավունքների համար:
Բացի այդ ուրախալի է տեսնել, որ ունենք պայքարող երիտասարդներ, ովքեր ունակ են ոտքի կանգնելու ու իրենց խոսքն ասելու:

Սակայն ցանկացած պայքար չպետք է լինի ինքնանպատակ ու չպետք է այդ պայքարի հիմքում դրվեն մաքսիմալ պահանջներ, հակառակ դեպքում պահանջների բավարարումը հանգեցնելու է մնացածի իրավունքների ոտնահարմանը:

Այստեղ կարծում եմ ուսանողությունն այնքան էլ արդար չէ, երբ փորձում է հասնել տարկետման ամբողջական իրավունքի, քանի որ որոշակի իրավունքներ արդեն վերապահված են: Արդար չէ, որ հասարակության մի հատվածը պետք է պարտադիր անցնի զինվորական ծառայություն, իսկ մյուս հատվածը գիտության զարգացման պատրվակով փորձի խուսափել ծառայությունից: Այն որ գիտության զարգացումը սոսկ պատրվակ է, դա գիտակցում են նաև ուսանողության ճնշող մեծամասնությունը, որովհետև ովքեր ունեն իրոք ներքին մղում, ցանկություն ու կամք զբաղվելու գիտությամբ, նրանք դա կարող են անել և ծառայությունից հետո, և ծառայության ընթացքում, օգտվելով առաջարկվող տարբերակներից:

Իսկ եթե երկու տարին պետք է մարդուն հիմնովին հեռացնի գիտությունից, նշանակում է այդ մարդը երբեք մոտ չի էլ եղել գիտությանը, քանի որ կյանքում միայն բանակը չէ, որը այս կամ այն չափով օժանդակում է մարդու գործողությունների դանդաղեցմանը, կամ ժամանակավոր կասեցնում է մարդու նպատակաուղղված գործունեությունը:
Արդար չէ, որ այն պատանիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում շարունակել ուսումը կամ առհասարակ չեն կարևորում բուհական կրթությունը, պետք է իրենց կյանքի գնով պաշտպանեն նրանց, ովքեր իրենց գործունեությունը տեսնում են գիտության ասպարեզում:

Եթե Հայաստանը չգտնվեր պատերազմական վիճակում ու բանակի դերակատարումն այսքան չկարևորվեր, ապա քավ լիցի, թող գործեին տարկետման բազմաթիվ իրավունքներ ու առհասարակ կարելի կլիներ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի, կամավորության հիմունքներով:

Բայց կա այն, ինչ կա ու պատրավոր ենք հաշվի նստել իրականության հետ: Իսկ իրականությունն այն է, որ մեզանում բանակն ունի առաջնային դեր ու եթե պետք է պաշտպանել հայրենիքը, ապա պետք է պաշտպանեն բոլորն անխտիր:

Առնվազն դեմագոգիա է, երբ ասում են, որ մենք գիտությամբ զբաղվելով արդեն իսկ ծառայում ենք հայրենիքին: Նման կերպ հայրենիքին ծառայում է նաև հավաքարարը, ով մաքրում է փողոցները ու ապագա կամ ներկա գիտնականներին հնարավորություն է տալիս քայլել մաքուր փողոցներով: Ենթադրում եմ առավել արդար կլինի, որ նախ բոլորս մեր պարտքը կատարենք հայրենիքի հանդեպ նախ ուղղակի առումով, հետո յուրաքանչյուրս մեր աշխատանքով ու գործունեությամբ: Եվ որևէ տեղ գրված չէ, որ գիտնականը որպես քաղաքացի առավելություն պետք է ունենա փողոցը մաքրող հավաքարարի կամ ցանկացած մեկ այլ աշխատանքով զբաղվող մարդու նկատմամբ: Չպետք է թույլատրել, որպեսզի օրենքով ձևավորվի էլիտար խավ, որը կլինի առավել քան մյուսները:

Իհարկե կլինեն բացառիկ շնորհյալ երիտասարդներ, որոնք կօգտվեն տարկետման ամբողջական իրավունքից, սակայն կյանքը ցույց է տվել, որ հիրավի բացառիկ շնորհով օժտված մարդիկ նաև հիմնականում լինում են համեստ ու իրենց «իրավունքների» մասին ոչ ամպագոռգոռ հայտարարություններ անողներ ու որպես կանոն հասնում են իրենց նպատակին անկախ ժամանակի անհարմարություններից:

Խոցելի է նաև այն տեսակետը, որ այդ բացառիկ շնորհյալները կլինեն օլիգարխների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները: Հավատացեք, օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաները կգտնեն եղանակ, որպեսզի իրենց զավակները «ծառայեն» տաքուկ զորամասերում կամ զորամասերի աշխատասենյակներում ու թեպետ սա նույնպես արդար չէ, բայց համենայն դեպս չեն զբաղեցնի իրոք տաղանդով օժտված երիտասարդների տեղը:

Իսկ զուտ բարձր գնահատականներով ԲՈՒՀ ավարտելը դա դեռ տաղանդի նշան չէ: Ես ճանաչում եմ բազմաթիվ դատարկամիտ կարմիր դիմպլոմավորների ու բազմաթիվ դատարկամիտ գիտությունների թեկնածուների ու նմանատիպ գիտությունների դոկտորների:

Արդար չէ նաև մեղադրանքը ՊՆ-ի նկատմամբ, որ բանակում չեն ստեղծելու հատուկ պայմաններ, որպեսզի ենթադրենք փիլիսոփաները կամ բանասերները կարողանան հանգիստ զբաղվել գիտությամբ: Այդ գործընթացը դժվար է պատկերացնել: Ինչպե՞ս կարելի է երկու հոգու տանել բանակ, մեկի ձեռքը տալ ավտոմատ ու բարձրացնել դիրքեր, իսկ մյուսին հատկացնել սենյակ ու ասել, դե դու նստի քո համար հանգիստ գիրք կարդա կամ արխային մտածի:

Նա ով հակված է մտածելու, կմտածի նաև իր հանգստի ժամերին, առավել ևս, որ ԲՈՒՀ ավարտելով չեն դառնում փիլիսոփա, ԲՈՒՀ-ում յուրացնում են ընդամենը փիլիսոփայության պատմություն:

Նա ով հակված է գիրք կարդալու, կկարդա նաև ավտոմատը հանձնելուց հետո: Նա ով հակված է գրելու, կգրի նաև ավտոմատը ձեռքին:

Իհարկե ողջունելի է ուսանողության պայքարի ջիղն ու կամքը, բայց առավել արդար կլիներ, եթե նրանք հաշվի առնեին իրականությունն ու փորձեին անել հնարավորինս, որպեսզի իրենք էլ վաղը կամ մյուս օրը չմատնանշվեին բանակում ծառայողների կամ նրանց ծնողների կողմից և չդասվեն օլիգարխների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների շարքին:

Որովհետև իրոք, եթե որևէ մեկը ուսման պատրվակով չպետք է մեկնի ծառայության, ապա ցանկացած ծնողի մոտ կարող է բնական հարց առաջանալ, ի՞նչու պետք է իր որդին ծառայի ու կյանքը վտանգի հանուն նրա անվտանգության:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը «Ժողովուրդ»․ Թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում «Հրապարակ». Նախագծի ընդունման դեպքում Գևորգ Պետրոսյանը կարող է դատապարտվել «Իրատես». ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել «Իրավունք». Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին «Ժողովուրդ»․ Հայաստանում հոսպիտալացվել է ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի «Հրապարակ». ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել, կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին «Փաստ». Նախկին էյֆորիան վաղուց արդեն չկա, կոշտ հռետորաբանությունը կարող է սպասված արդյունքը չունենալ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները շարունակվում են «Փաստ». Կկայանա՞ «Մարտի 1-ի» երթը «Իրատես». Ինչո՞ւ են կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին առանձնացնում բոլոր երկրներում, իսկ ՀՀ-ում՝ տուն ուղարկում «Հրապարակ». Փաշինյանն ընդլայնում է Կառավարության հաստիքացուցակը «Փաստ». Եվս մեկ ռիսկային նախագիծ իշխանության կողմից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 28 Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ) Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ո՞ւմ դրոշը ծածանվեց Ռեյխսթագի վրա, որևէ մեկը դա չի մոռանա․ Վլադիմիր Պուտին Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի 7 մարդ ովքեր մեր բոլորի պետությունը վեր դասեցին փողից ու ցմահ թոշակի գայթակղիչ առաջարկից Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մարդկանց աջակցություն հայտնելուց հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Կորոնան» ադրբեջանում ծաղկունք է ապրում. 100 մահ կա՞ Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan