AM | RU
USD
EUR
RUB

Աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ 11 ամիսներին տեղի է ունեցել 309 ՃՏՊ

 

Հայաստանի Հանրապետությունում 32 հազար աջ ղեկով մեքենա է հաշվառված: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Հաշվառումը սկսվել է իրականացվել 2017 թվականից, ուստի սա խիստ նախնական տվյալներն են, օրեցօր այդ մեքենաների թիվն ավելանում է»,- նշեց Ջանոյանը:

Ջանոյանը հայտնեց, որ 2017 թվականի 11 ամիսների ընթացքում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել 309 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 16, մարմնական վնասվածքներ ստացել 490 մարդ:

Ընդհանուր առմամբ 2017 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 3 հազար 241 ճանապարհատրանսպորտային պատահար , որոնց հետևանքով զոհվել է 255 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 4 հազար 774 մարդ:

«Այս տվյալները չեն նշանակում , որ բոլոր դեպքերում մեղավոր են եղել աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները»,- նշեց Ջանոյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը քննարկման են դրել 2018 թվականին ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդն ունի սահմանափակ տեսանելիություն:

Նախարարությունը նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչև 2018թ-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվելու հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները:

Լրահոս
Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ Արա Զոհրաբյան. Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն Բողոքի ակցիա՝ Ռոբերտ Քոչարյանի վճռի հրապարակումից առաջ. ՈՒՂԻՂ Քոչարյանի պաշտպանը կոչով դիմեց Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես շանտաժային. Կարեն Բեքարյան Փաստաբան. Պատգամավորի հայտարարությունն ուղղակի կոչ է տապալել սահմանդրական կարգը Ալումյան. Իրավիճակն, իրոք, ծայրահեղ լարվել է ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանի ասուլիսը Ադրբեջանը վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է Հարցում. թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ Արշավիր Ղարամյան. Վաղը ուշ է լինելու «Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենը ի՞նչ է ստիպել ծնողներին «Հրապարակ». Կառավարման համակարգում «փշերի» վրա են «Ժամանակ». Էջմիածնի քաղաքապետը կրկին սկանդալի մեջ է հայտնվել «Փաստ». Կոտայքի մարզպետի եղբայրը քաղաքացու է ծեծի ենթարկում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 18 Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում «Տիգրանակերտ»-ում տեղի է ունեցել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն Չավուշօղլու. «Հենց Ռուսաստանը պատրաստ լինի S-400-ները մատակարարել, մենք կվերցնենք դրանք» Փաշինյանը՝ Բակո Սահակյանի՝ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքի մասին Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում Երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին Օրհնած խաչեր կբաժանվեն Փաշինյանը խոստանում է չդանդաղեցնել Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները Դատարանը Վաչագան Ղազարյանի օգտին որոշում է կայացրել Քոչարյանի փաստաբաններն ասուլիսի տեսանյութեր հրապարակեցին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan