AM | RU
USD
EUR
RUB

Մեծ հաշվարկների ու տվյալների զարգացմանը զուգահեռ Հայաստանում կզարգացվի նաև ամպային տեխնոլոգիան

 

 Սուպեր համակարգիչը` հայ-ֆրանսիական համագործակցության արդյունք

1997-98-ին, երբ ինտերնետ կապը նոր-նոր էր մուտք գործել Հայաստան, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող Հրաչյա Ասցատրյանն օգնում էր, որ գիտակրթական կազմակերպությունները ևս միանան ինտերնետ կապին: Կարճ ժամանակ անց գիտակրթական ցանցում տեղադրված սերվերները գործի դրվեցին նաև գիշերային ժամերին` որոշ հաշվողական խնդիրներ լուծելու համար:

Գիտական կոմպլեքս խնդիրների լուծման համար տեղաբաշխված հաշվողական համակարգերի անհրաժեշտությունը տեսնելով դեռ այդ ժամանակվանից` Հրաչյա Ասցատրյանը նպատակ դրեց` ամեն ինչ անել` Հայաստանում այդ ուղղությունը զարգացնելու համար: «Ժամանակակից գիտության զարգացման համար մեծ հաշվարկների ու մեծ տվյալների կարևորությունն ԱՄՆ-ում հասկացել են դեռ 2004-ին. նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակում ասվում էր, որ մրցունակ տնտեսություն ունենալու համար պետք է զարգացնել այս ուղղությունները: Մի քանի տարի անց Microsoft ընկերությունը ևս կենտրոնանում է մեծ տվյալների (Big Date) վրա: Հայաստանի որոշ բուհերում` ԵՊՀ-ում, ԵՊՃՀ-ում, տարբեր նախագծերի շրջանակում նման համակարգեր ենք ստեղծել: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ևս շուտով կմիանա նրանց: Ֆրանսիական կողմի հետ արդեն 18 տարի է, ինչ համագործակցում ենք: Մեծ հաշվարների ուղղությամբ այնտեղ ահռելի աշխատանք է տարվել և եթե ամեն ինչ ըստ պլանավորածի ընթանա, ֆրանսիական կողմը շուտով մեզ մի քանի միլիոն արժողությամբ սուպեր համակարգիչ կտրամադրի: Դրա համար հիմա բանակցում ենք ՀՀ կառավարության հետ, քանի որ դրա տեղափոխումն ու շահագործումը ևս մեծ ծախսերի հետ է կապված»,-ասում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Ասցատրյանը:

12 հազար միջուկից կազմված սուպեր համակարգիչը տարբեր ոլորտների հրատապ լուծում պահանջող խնդիրներ կարող է լուծել` կլինի եղանակի, բերքի կանխատեսման, օդի աղտոտվածության գնահատման, թե այլ: Սպասվող գերհզոր համակարգչի օգնությամբ գիտական ու սոցիալական տարբեր հարցեր լուծելու համար Արտակարգ իրավիճակների և Բնապահպանության նախարարությունների հետ արդեն հուշագիր է ստորագրվել:

Սուպեր համակարգչի առկայությունը, ինչ խոսք, բազմաթիվ խնդիրների լուծում կտա, բայց ժամանակակից գիտությունից հետ չմնալու և զարգացած տնտեսություն կառուցելու համար, Հրաչյայի վստահեցմամբ, մեծ հաշվարկների ու մեծ տվյալների կիրառությունը մասսայական պետք է դառնա: «Կան խնդիրներ, որոնք ժամանակ են պահանջում, օրինակ` կլիմայի փոփոխությունը հետազոտելու համար նվազագույնը 100 տարվա շարք պետք է ուսումնասիրել, եղանակի կանխատեսման համար ևս բազմաթիվ համակարգիչներ են պետք, ու, առհասարակ, մոդելավորման հետ կապված բոլոր խնդիրները մեծ թվով համակարգիչների կամ սուպեր համակարգչի օգնությամբ են լուծվում, քանի որ հսկայական ծավալի աշխատանքի մասին է խոսքը»,-ասում է ինստիտուտի գիտաշխատողը: Այդպես խնդիրը բաժանվում է ենթախնդիրների ու լուծելու հրահանգ տրվում ցանցի մեջ գտնվող տարբեր համակարգիչների:

Տվյալների վերլուծությունը` գիտական նոր ուղղություն Հայաստանում

Հայաստանում ոչ միայն համակարգչային մոդելավորման զարգացման, այլև ինֆորմացիայի պահպանման հուսալի ռեսուրսներ են ուզում ստեղծել: Նոր տեխնոլոգիաները, ինչպես օրինակ` ամպային տեխնոլոգիան, տվյալների ու գաղտնի տեղեկությունների պահպանման համար վստահելի ռեսուրս պետք է դառնա ու լայնորեն օգտագործվի բոլոր գերատեսչություններում ու խոշոր ընկերություններում: Որ շուտով դրա կարևորությունը կզգացվի, Հրաչյա Ասցատրյանը չի կասկածում. «Ուզում ենք այդ ռեսուրսների հիման վրա ստեղծել մեր պլատֆորմը, մեր տեխնոլոգիաները, քանի որ, վաղ թե ուշ, դրա անհրաժեշտությունը կլինի: Այսօր տարբեր երկրներ արգելում են տեղում ստեղծված տվյալները պահել երկրից դուրս գտնվող ռեսուրսում` այլ երկրներում տեղակայված սերվերների վրա, և շատ հնարավոր է` մեզ մոտ էլ շուտով արգելվի: Ուրեմն ինչո՞ւ չունենանք մեր սեփականը` առավելևս, որ տվյալների փոխանցումն ավելի թանկ արժե, քան դրանք գեներացնելը»:

Սեփական պլատֆորմը ստեղծելու համար «Էրասմուս» ծրագրի շրջանակում համապատասխան մասնագետներ կպատրաստվեն Ֆրանսիայում, ովքեր կփորձեն մոդելներ մշակել հոսանքի ծախսի նվազեցման, կլիմայական փոփոխության գնահատման և այլ խնդիրների լուծման համար:

Իսկ մինչ այդ, Հայաստանում կփորձեն զարգացնել մեկ այլ ուղղություն` տվյալների վերլուծությունը` Date analytics-ը, որն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում գիտական նոր ուղղություն է, իսկ էությունը տվյալների բազայից անհրաժեշտ ինֆորմացիան քաղելն է:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Առողջապահության նախարարն արտակարգ դրության պայմաններում նոր լիազորություններ կստանա Վրաստանը բաց է 18 երկրի համար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վրաց Ուղղափառ եկեղեցին կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը Լուսինե Սահակյան. Ուրեմն Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հրավիրվի դատարան Հայագիտական առարկաների ժամերը կրճատելն անթույլատրելի է, մեզ փորձում են շեղել մեր ճանապարհից. Դավիթ Գասպարյան (տեսանյութ) Միացյալ Նահանգներում հաստատվել է COVID-19-ի 58 հազար նոր դեպք Բացահայտվել են փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. հայտնաբերվել է 375 գրամ մարիխուանա Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը Հենց Իգիթյանը քաղակական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն. Հակոբյան ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ 4 սենատոր Պենտագոնից պահանջում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարի միջնորդությունը (տեսանյութ) Հաղորդագրություն՝ ՄԻԵԴ-ում ՍԴ նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն. ՈՒՂԻՂ Իմ տեղեկություններով, Լարիսա Մինասյանն անձամբ է միջամտել ՄԻԵԴ-ից Նիկոլ Փաշինյանին ձեռնտու որոշում ստանալու գործընթացին. Մալյան Աղանդավորների «հերքումն» ու իրական նպատակները Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած 14 պացիենտների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526 դեպք «Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan