Հայաստանի, Ռուսաստանի և Շվեդիայի երաժիշտները հանդես են եկել մեկ միասնական համերգով

Հայաստանի, Ռուսաստանի և Շվեդիայի երաժիշտները հանդես են եկել մեկ միասնական համերգով

Հայաստանի, Ռուսաստանի և Շվեդիայի երաժիշտները մեկ միասնական ամանորյա համերգով հանդես են եկել Շվեդիայում:

Ինչպես տեղեկացրին «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մամլո գրասենյակից, համերգը օրերս կայացել է Շվեդիայում Հայաստանի և Ռուսաստանի դեսպանությունների աջակցությամբ: Հայկական պատվիրակության պարագայում կազմակերպիչների ընտրությունը կանգ է առել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրների վրա: Հրավերին փառատոնի կազմակերպիչներն ու «Մարդկային ռեսուրսների զարգացման Փյունիկ» համահայկական հիմնադրամը արձագանքել են մեծ սիրով: Երաժիշտների երկու խումբ ոչ միայն փառատոնի ֆինանսավորմամբ, այլև կազմակերպչական աջակցությամբ մեկնել են Շվեդիա:

«Մեզ համար մեծագույն պատիվ էր մեկ բեմի վրա կանգնել թագավորական նվագախմբի կողքին և ելույթ ունենալ նրանց հետ… Սա դեռ քիչ է, մի բան էլ գովասանքի արժանանալ»,-նշում է խմբի մասնակիցներից մեկը՝ «Վերածնունդ» փառատոնի դափնեկիր Եղիա Անսուրյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում