Հայոց լեզուն անարգել կստանա տարածաշրջանային լեզվի կարգավիճակ. Գիորգի Ժվանիա

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր' Գիորգի Ժվանիան համարում է, որ հայոց լեզուն Վրսատանում առանց խնդրի կստանա տարածաշրջանային կարգավիճակ, բայց որ շրջանային ժողովում նախաձեռնված այդ մասին դիմումը անձնական շահերի համար է արվել:
«Այդպիսի խնդիր չկա: Այս շրջանը առանց այդ էլ կստանա այդ կարգավիճակը: Այդ կարգավիճակը կորոշվի: Դա պետք է որոշվի վրացական օրենսդրությամբ և մարդիկ ազատ կարող են օգտվել իրենց լեզվով պետական ձեռնարկություններում: Այդ խնդիրը գոյություն չունի, ուղղակի այդ մարդիկ հիմա փորձում են բարձրացնել իրենց կարգավիճակը, հեղինակությունը և խաղում են տեղական բնակչության զգացմունքների վրա»: Այս մասին տեղեկացնում է akhaltskha.net լրատվական կայքը: