AM | RU
USD
EUR
RUB

Մարզական 2017. hաղթանակների, կորուստների և նոր նվաճումների տարի

 

Տարվա վերջին օրերին փորձում ենք վերհիշել անցնող տարվա մեր ձեռքբերումների, բացթողումների, տեսածի և չտեսածի, գտածի և կորցրածի մասին, նոր հետևություններով խոստանում ենք սկսել նոր տարին` ազատվելով հին սխալների կրկնությունից: Այս տարին հայ մարզիկներին մի նոր փորձ տվեց, բայց և ստիպեց հարգանքով ընդունել պարտությունը, խոսել հաղթողի լեզվով և լռել պարտության լռությամբ:

Հունվար, փետրվար, մարտ

Անցնող մարզական տարվա առաջին ձեռքբերումը փետրվարի սկզբին էր: Դահուկասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Միքայելյանը բրոնզե մեդալ նվաճեց Ունիվերսիադայում: Սերգեյը ազատ ոճ 10 կմ մրցատարածությունը հաղթահարեց 27.04-ում:

Բասկետբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց խորվաթ մասնագետ Նիկշա Բավցևիչը:

Հրաձգության հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող: Արթուր Թովմասյանը 15.133 միավորով գրավեց առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի: Իսկ Արթուր Դավթյանը դարձավ բրոնզե և արծաթե մեդալակիր տարբեր վարժություններում:

Ապրիլ, մայիս, հունիս

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները բազմաթիվ մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում: Սոնա Պողոսյանը (75 կգ), Տաթև Հակոբյանը (90 կգ) դարձան բրոնզե, Գոռ Մինասյանը (105+)` արծաթե, Ռուբեն Ալեքսանյանը` բրոնզե, Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) ոսկե մեդալակիրներ:

Մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ազատ ոճային ըմբիշներ Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը, Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը դարձան Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ:

Ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող: Հայ կիսապաշտպանը եզրափակիչում դարձավ գոլի հեղինակ, այնուհետև ճանաչվեց եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաշալի հաղթանակ տոնեց շախմատի պատմության մեջ ամենաուժեղ մրցաշարերից մեկում` Norway chess-ում:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը տարիների ընդմիջումից հետո դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցեց անգլիացի Լյուկ Մաքկորմակի հետ և հաղթեց 5:0 հաշվով:

Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր

Բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության եզրափակիչում Հայաստանի ընտրանին 63-44 հաշվով հաղթեց Մալթայի հավաքականին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Իսկ բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչում հաղթեց Ջիբրալթարի հավաքականին և նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Փարիզում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին: Աշխարհի չեմպիոն դարձավ նաև 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր: 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Ունիվերսիադայի ոսկե մեդալը: Ոսկե մեդալ նվաճեց նաև գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը:

Իսկ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձավ Ունիվերսիադայի չեմպիոն:

Ըմբիշներ Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ:

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը տուն բերեց աշխարհի գավաթը՝ միևնույն ժամանակ դառնալով շախմատի պատմության միակ շախմատիստը, ով դարձել է աշխարհի կրկնակի գավաթակիր:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվեց մեկ տարով և կորցրեց իրավունքը մասնակցելու աշխարհի առաջնությանը:

Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

Ծանրամարտի հավաքականների անդամներ Սոնա Պողոսյանը, Արփինե Դալալյանը, Կարուշ Ղուկասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը դարձան Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ:

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

Շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը դարձավ աշխարհի Մ 20 տարեկան պատանիների առաջնության փոխչեմպիոն:

2017 թվականի լավագույն 10 մարզիկներ ճանաչվեցին Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լևոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը, Տիգրան Կիրակոսյանը:

Լրահոս
Ներկայումս տեղային մարտեր են ընթանում բոլոր ուղղություններում. ՊԲ «Ժողովուրդ»․ Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները «Փաստ». Պատմական այս փուլում միասնականությունն այլընտրանք չունի․ անհրաժեշտ է ձևավորել նոր մշակույթ «Հրապարակ». Պատգամավորներ են գործուղվում Վրաստան «Փաստ». Ադրբեջանական հասարակության ներսում վաղ թե ուշ պայթելու են դժգոհությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը (տեսանյութ) Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (տեսանյութ) Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն «ԼՂ հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչում». Ալֆրեդ Մորիս դե Զայաս Ստամբուլում ուսումնավարժական ինքնաթիռ է կործանվել. լրատվամիջոցներ «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում Եղանակը կտաքանա Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման հերթական տեսանյութը Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով․ Ա․ Հովհաննիսյան Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն. Վանեցյան Հակառակորդը կենտրոնական ուղղությամբդիվերսիոն ներթափանցման փորձեր է արել. ՊԲ Կարեն Բեքարյան. «Շատ արագ գործելու ժամանակն է» «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները անորոշ իրավիճակում են Հունաստանի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում քննարկել են Արցախի Հանրապետության ճանաչման հարցը. ANCA «Հրապարակ». Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում «Ժողովուրդ»․ Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. նիստը` այսօր «Փաստ». Ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը փորձում փրկել իրենց ներքին ձախողումները «Փաստ». Ինչո՞ւ է ալիևյան կլանը խոր դեպրեսիայի մեջ «Հրապարակ». Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարել «Փաստ». Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Մի քանի օջախային տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ նախագահի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan