Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է անգլիական Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 20-յակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բրիտանական The Sun պարբերականը, Հենրիխ Մխիթարյանը ստանում է շաբաթական 140 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ և այդ ցուցանիշով կիսում է 18-19-րդ հորիզոնականները «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ, ով նույնքան աշխատավարձ է ստանում լոնդոնյան ակումբում:

Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Պոլ Պոգբան է, ով շաբաթական ստանում է 290 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում