Հայ շախմատիստներն ավարրտեցին ելույթներն արագ և կայծանային շախմատի աշխարհի առաջնությունում

Հայ շախմատիստներն ավարրտեցին ելույթներն արագ և կայծանային շախմատի աշխարհի առաջնությունում

Ռիադում ավարտվեցին տղամարդկանց և կանանց արագ շախմատի առաջնությունները:

Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն 48-ամյա Վիշվանաթան Անանդը: Երկրորդ հորիզոնականը զբացեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը, իսկ Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին դարձավ բրոնզե մեդալակիր: Մրցաշարում Լևոն Արոնյանը զբաղեցրեց 29-րդ, Հրանտ Մելքումյանը ՝ 42-րդ, Գաբրիել Սարգսյանը՝ 51-րդ, Սերգեյ Մովսեսյանը՝ 56-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 86-րդ, իսկ Զավեն Անդրիասյանը՝ 91-րդ հորիզոնական?! ?:

Կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Ցզյու Վենցզյունը, Վենցզյունի հայրենակցուհի Լեյ Տինցզեն նվաճեց արծաթե մեդալ, իսկ Գերմանիայի ներկայացուցիչ Եղիզաբեթ Պետցը եզրափակեց լավագույն եռյակը: Կանանց պայքարում մեդալ նվաճելուն շատ մոտ էր Էլինա Դանիելյանը, սակայն որոշիչ պարտիաներում մեր շախմատիստուհին պարտվեց Լեյ Տինցզեին ու Եղիզաբեթ Պետց և արդյունքում գրավեց 9-րդ հորիզոնականը:

Լիլիթ Մկրտչյանը գրավեց 53-րդ, Մարիա Գևորգյանը՝ 66-րդ, իսկ Լիլիթ Գալոյանը՝ 94-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում