Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Լաոս Օփենի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Լաոս Օփենի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Լաոսի շախմատի մրցաշարի հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 1-7-ը Լաոսում տեղի ունեցավ Լաոս Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 15 երկրների 68 շախմատիստ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ: Մրցաշարում առաջին դասակարգվածն էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում