«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը կլինի «Յովիլ Թաուն»-ը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը կլինի «Յովիլ Թաուն»-ը

Կայացել է Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի զույգերի վիճակահանությունը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը կլինի մրցաշարի ամենաթույլ մասնակիցներից մեկը` «Յովիլ Թաուն»-ը, որը հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնում:

Այս օրերին «կարմիր սատանաները» ուսումնամարզական հավաք են անցկացնում Դուբայում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում