AM | RU
USD
EUR
RUB

Ոմանց համար այլոց մահը առիթ է գրելու, ուրիշների համար այն սուգ է ու վիշտ

 

Ցանկացած մարդ, ով գրում է որևէ հոդված կամ ֆեյսբուքյան գրառում, բնականաբար ակնկալում է, որ այն կարդացողների ու հավանողների թիվը մեծ լինի: Որքան էլ մարդն ասի, որ իրեն չեն հետաքրքրում լայքերը, իրականում այնքան էլ անկեղծ չի, քանի որ ցանկացած մարդու հաճելի է, երբ իր հոդվածը կարդացողների կամ գրառումը հավանողների թիվը մեծ է լինում:

Հավանաբար այդ է նաև պատճառներից մեկը, որ կա մարդկանց մի զանգված, ով առիթը բաց չի թողնում ցանկացած իրավիճակում արտահայտել իր մոտեցումն ու կարծիքը, համեմելով այն իր քաղաքական պատկերացումներով, անկախ նրանից որքանով է դա տեղին կամ որքանով է դա բարոյական տվյալ պահին, զուտ մարդկային առումով:
Շատերի համար ցանկացած իրադարձություն հանդիսանում է սոսկ որպես մոտիվացիա ինքնահաստատվելու ու հանրության առջև սեփական մտքերը շաղ տալու համար:

Օրինակ մեկը կարող է բանակ մեկնող նորակոչիկի համար գրել իշխանության զոհասեղանին դրվող մատաղացուներ, առանց հաշվի առնելու, որ այդ տողերը կարող են կարդալ և այդ նորակոչիկի ծնողները ու եթե մի գեղեցիկ օր այդ զինվորների ծնողներից մեկը նրան փողոցում մի ապտակ հասցնի յուր որդուն մատաղացու անվանելու համար, անմիջապես նույն հոդվածագիրը սեփական անձը կվերածի զոհի, բայց արդեն հանուն ժողովրդի ու հանուն ազատ խոսքի:

Ու այդպես մարդկային այդ տեսակը պատրաստ է շարունակաբար ու սրբապծորեն տրորել ցանկացած արժեք, միայն թե ձեռք բերի փայլուն հոդվածագրի համբավ:
Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի արդյունքում զոհվեցին երկու ոստիկան, շատերի համար հանդիսացավ հերթական առիթը, որի միջոցով կարող են վաստակել հերթական լայքերը, ձեռք բերել «անաչառ» վերլուծաբանի անուն, կրկին առանց հաշվի առնելու, որ այդ տողերը կարդում են նաև մահացածների հարազատները, ընկերները: Վերջապես եթե իրենց համար այլոց մահը առիթ է գրելու, ուրիշների համար այն սուգ է ու վիշտ:

Այն, որ Հայաստանում կա անպատժելիության որոշակի մթնոլորտ, կա կոռուպցիոն ոչ ցածր աստիճան փաստ է ու դժվար հերքելի, սակայն մարդկային ողբերգությունը վերածել քաղաքական մոտեցումների ու հայացքների արտահայտման, մեղմ ասած այնքան էլ գեղեցիկ չէ:

Երբ, ոմանք հայտարարում են, որ երկու ոստիկանները համակարգի զոհերն են, դրանով վիրավորում են նույն զոհված ոստիկաններին ու նրանց հարազատներին:

Իհարկե Հայաստանում կա համակարգային խնդիր, բայց մարդկային պարզ բարոյականությունը թելադրում է, որպեսզի զոհվածների մարմինները մինչ հողին հանձնելը գոնե լռել այդ մասին: Համակարգը անդեմ ու ամորֆ մարմին չէ, այն կազմված է մարդկանցից ու երբ դուք զոհվածներին շրջանցելով մեղքը բարդում ենք նրանց գործընկերների վրա, ապա դա առնվազն փարիսեցիություն է, քանի որ իրականում դուք բոլորին եք համարում այդ համակարգի անդամներ:

Կրկնում եմ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ և լոկալ և համակարգային առումներով, բայց այդ ամենի մասին կարելի է գրել մեկ այլ առիթով: Եթե կարծում եք միակ պայծառատեսն ու խորաթափանցը, միակ անաչառն ու անկաշառը, միակ անսասանն ու չծախվածը, միակ պայքարողն ու իրական ընդդիմադիրը դուք եք, ապա քավ լիցի, այդպես էլ կարծեք, ձեր իրավունքն է: Բայց մինչ հերթական «ապացույցի» շաղ տալը, գոնե մի քիչ համբերություն ունեցեք, թե՞ վախենում եք ակտուալությունը անցած կլինի:

Վերջապես ժողովրդավարական, իրավական առումներով կայացած երկրներում նույնպես տեղի են ունենում ողբերգություններ ու ավտովթարներ, սպանություններ ու հազար ու մի տեսակի հանցագործություններ, բայց եթե կայացած է պետությունը վերը նշված արժեհամակարգային առումներով, հետևաբար կայացած է լինում նաև քաղաքացիական հասարակությունը, իսկ նման հասարակությունը երբեք ավտովթարից մահացածներին չի անվանի համակարգի զոհեր, հանդես բերելով նրբանկատություն ու տարրական հարգանք զոհվածների հանդեպ:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան (տեսանյութ) Փաշինյանի քարոզչական ունակությունները, ուղղությունները, զուգահեռներն ու բնույթը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար» ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցնել է վերացնել պաշտպանյալի իրավունքների խախտումը Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը. ԱԱԾ Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանը նիստ է հրավիրել. օրակարգում 2 հարց է. Ուղիղ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել «Իրատես»․ Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը «Հրապարակ». Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են «Ժողովուրդ»․ Քաղաքապետի քթի տակ աղբավայր են կառուցում, բայց նա տեղյակ չէ «Հրապարակ». Գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Փաշինյանին «Ժողովուրդ»․ Մանրամասներ ուժային կառույցների ղեկավարների և Փաշինյանի հանդիպումից «Փաստ». Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու «Հրապարակ». Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 18 «Փաստ». Առողջապահության տեսչական մարմնում հավանաբար աշխատանքից ազատման դիմումներ կլինեն «Հրապարակ». ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել «168 ժամ». Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները «Փաստ». ԶՈՒ-ում գրանցված միջադեպերից հետո իրավիճակը լիցքաթափելու համար ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է Քննարկում՝ «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով․ Ուղիղ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար վաղը մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ կդիմեն ԿԸՀ. Ռուբեն Մելիքյան Իշխանության կողմից ֆինանսավորվող յութուբյան ալիքները ատելության խոսք են տարածում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Հրապարակ» օրաթերթի դեմ վերջին երկու տարում եղել է 9 դատական հայց, որոնցից 3-ն այսօրվա իշխանությունն է ներկայացրել. Արմինե Օհանյան «Մեդիա պաշտպան»-ը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan