Հայաստանը 2018-ին փորձելու է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև

Հայաստանը 2018-ին փորձելու է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև

2018-ին լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա, բայց հաշվի առնելով հակառակորդի պահվածքը սրացումներ սահմանին լինելու են: Կանխատեսումը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանինն է, որն այսօր ամփոփել է նաև անցնող տարին: Իսկ կարևորը անցած տարում Արցախի հյուսիսային ճանապարհի շինարարության ավարտն է: Տարին նաև հիշարժան է համարել նաև սահմանին հարաբերական խաղաղության առումով: Իսկանդարյանը ներկան համեմատում է 2013-թ-ի հետ: Իսկ արտաքին քաղաքականության այս տարվա գլխավոր ակնկալիքը այն է, որ Հայաստանը Բրյուսելի հետ կսկսի վիզաների ազատականացման գործընթացը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում