Արազ Օզբիլիսին պետք է տեղափոխվել այլ ակումբ

Արազ Օզբիլիսին պետք է տեղափոխվել այլ ակումբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով՝ ազգային թիմի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին հարկավոր է նոր ակումբը տեղափոխվել:

«Ցավում եմ Արազ Օզբիլիսի համար, որ նման տաղանդավոր ֆուտբոլիստ լինելով հանդերձ, նա չի հայտնվում «Բեշիկթաշ»-ի կազմում: Արազը լուրջ խաղալու դեպքում կրկին կվերագտնի իր մարզավիճակը: Արազ Օզբիլիսին պետք է տեղափոխվել այլ ակումբ: Չգիտեմ, թե նա ուր կտեղափոխվի, բայց նրան պետք է խաղալ: Կարող է նաև Հայաստան տեղափոխվել: Սակայն տեղեկություն չունեմ, թե ինչ ակումբ կտեղափոխվի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՖՖ նախագահը:

Միջազգային ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոտ է թուրքական «Բեշիկթաշ»-ից հոլանդական «Վիտես» տեղափոխվելուն: Խնդիրն Օզբիլիսի բարձր աշխատավարձն է՝ տարեկան 1.4 միլիոն եվրո: Սակայն, ըստ աղբյուրի, «Բեշիկթաշ»-ը պատրաստ է վճարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի աշխատավարձի կեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում