Վրաստանում դիմակավորված անհայտ անձինք հայ գործարարից խոշոր գումար են հափշտակել

Վրաստանում դիմակավորված անհայտ անձինք հայ գործարարից խոշոր գումար են հափշտակել

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ իրենից մեծ գումար հափշտակել: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի 2»-ը:

Տուժողը Հայաստանի քաղաքացի է` 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Գուրիայի շրջանում նա մի քանի խանութների սեփականատեր է:

Սուքիասյանը հունվարի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել իր տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու տղամարդիկ բութ առարկայով հարվածել են նրա գլխին , այնուհետև հափշտակել 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիի «Լիլո» շուկա` իր խանութների համար ապրանք ձեռք բերելու նպատակով, այդ իսկ պատճառով նրա մոտ մեծ գումար է եղել:

Սուքիասյանը ներկայումս հիվանդանոցում է: Բժիշկների խոսքերով նրա կյանքին վտանգված չի սպառնում: Հանցագործները դեռևս չեն ձերբակալվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում