AM | RU
USD
EUR
RUB

Հասարակությունը ի դեմս «Ելք»-ի կտեսնի քաղաքականապես կենսունակ ու արդի ուժ

 

Այն, ինչ անում է «Ելք» դաշինքը ու հատկապես Նիկոլ Փաշինյանը, ամբողջովին տեղավորվում է դասական քաղաքական գործունեության շրջանակներում: Անկախ արդյունքից, անկախ քայլերի արդյունավետության վերաբերյալ մեր պատկերացումներից, «Ելք»-ը այսօրվանից իսկ անում է քայլեր, որոնք հաջորդ ընտրություններում անպայման տալու են իրենց արդյունքը, եթե իհարկե ներկա տեմպը պահպանվի մինչև վերջ:

Իսկ թե ինչով է զբաղված հատկապես արտախորհրդարանական ընդդիմությունը, մեղմ ասած անհասկանալի է: Անհասկանալի է ոչ միայն այն պատճառով, որ կարելի է համարել ոչինչ չեն անում, այլև ընդունելի չեն քննադատության այն նետերը, որոնք ուղղված են խորհրդարանական ընդդիմության գործունեությանը:

Իհարկե կարելի է չմասնակցել առաջարկվող նախաձեռնությանը, ի վերջո ցանկացած քաղաքական միավոր ինքն է որոշում ոչ միայն իր քաղաքական օրակարգը, այլև որևէ գործընթացին մասնակցության չափն ու նպատակահարմարությունը: Սակայն քննադատությունն ու ծաղրը անհասկանալի է ու ապաքաղաքական: Այնպիսի տպավորություն է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է քաղաքական գործունեություն ծավալելուց, հույսը դնելով ֆոստ-մաժորային իրավիճակների վրա: Իսկ քաղաքական գործունեությունը միայն ընտրություններից մեկ ամիս առաջ ակտիվանալով ու տարվա մեջ մի երկու հարցազրույց տալով չէ:

Նույնիսկ այդ հարցազրույցները մեծամասամբ կախված են լրատվամիջոցների «բարի կամքից»: Եթե լրատվամիջոցները տևական ժամանակ «մոռանան» երբեմնի ակտիվ գործիչներին, ապա մեր ընդդիմության մի զգալի հատվածն առհասարակ կհեռանա քաղաքական դաշտից ու լիովին կմոռացվի հանրության կողմից: Որքան էլ որևէ քաղաքական միավորի կամ որևէ առանձին գործչի դերակատարումը անցյալում մեծ լինի, դա դեռևս պահանջված լինելու գրավական չէ: Հասարակությունը հիշում է միայն նրան, ով գործում է ներկա պահին և ոչ թե նրան ով գործել է ժամանակին կամ պատրաստվում է գործել ապագայում: Ի տարբերություն շատերի, «Ելք» դաշինքը գործում է «հիմա» ու դրանով իսկ փորձում ամրապնդել իր դերն առաջիկայում:

«Ելքը» այսօր անկախ ոմանց գնահատականներից ստեղծում է կամ փորձում է ստեղծել քաղաքական օրակարգ: Առաջիկայում սպասվող նախագահի ընտրություններին փորձում է հաղորդել քաղաքական բովանդակություն ու ապահովել մրցակցություն: Կրկնում եմ անկախ արդյունքներից, դա է քաղաքական պայքարի ու գործունության տրամաբանությունը:

Ամսի 19-ի բողոքի ակցիան գնանկման կամ գնաճի կասեցման մեխանիզմ չէ: Դրանք պետք է կարգավորվեն օրենսդրական փոփոխություններով ու կառավարման պատկան մարմինների միջամտությամբ: Բնականաբար խոսքը սուբյեկտիվ գործոններից բխող գնաճի մասին է:

Բայց այդ երթը կարող է հանդիսանալ լուրջ հակակշիռ, կարտոֆիլ ուտելու, թանկացումները որպես աղքատության վտանգ չդիտարկելու, կամ ցանկությունները զսպելու իշխանության որոշ ներկայացուցիչների կոչերին: Այլ խոսքով, եթե այդ կոչերը միտված են մարդկանց մոտ առկա դժգոհությունները բթացնելու, ապա «Ելք»-ի նախաձեռնությունը կարող է տալ միանգամայն այլ էֆեկտ, ինչն էլ հնարավոր է փութացնի պատկան մարմինների աշխատանքը:

Իհարկե, կարծում եմ սոցիալական բնույթ ունեցող բողոքի երթը, ներկա պահին չի վերածվի քաղաքական լուրջ հավակնություններ ունեցող գործընթացի: Սակայն մի կողմից այն իշխանությունների համար կդառնա որպես ահազանգ, որ կա քաղաքական այն միավորը, ով պատրաստ է ցանկացած պահի դուրս գալ փողոց, չսահմանափակվելով միայն խորհրդարանական պայքարով, մյուս կողմից էլ հասարակությունը ի դեմս «Ելքի» կտեսնի քաղաքականապես կենսունակ, արդի ուժ, ով անհրաժեշտ պահին պատրաստ է դառնալ այլընտրանք թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը միաժամանակ :

Եթե խորհրդարանական մյուս ընդդիմությունը այս հարցում իրեն ապահով է զգում ու կարող է առաջարկել իր սեփական մոտեցումները գնաճի հետ կապված, ապա արտախորհրդարանական ընդդիմության ծաղրանքներն ու քննադատությունը «Ելք»-ի նախաձեռնության առումով, որևէ կերպ արդարացված չեն: Նման պահվածքը աստիճանաբար կարող է այդ քաղաքական միավորներին վերջնականապես մղել լուսանցք:

Մնացած կարծիքները շինծու թե անկեղծ, պայմանավորված թե սեփական նախաձեռնությամբ, ընդդիմադիր թե կեղծ ընդդիմադիր...ընդամենը սուբյեկտիվ գնահատականներ են ու քաղաքական գործոն չեն:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ խորհրդակցություն է հրավիրել Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն Վերմիշյանն ազատվեց պաշտոնից ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակցիներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ Մենք շահագրգռված ենք, որ ՀՀ-ում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս. ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին «Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է.բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը (լուսանկարներ) ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լևոն Զուրաբյանի Փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ կարգելվի Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե Ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ. Երվանդ Վարոսյան Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները. Լուսանկարներ Ճանապարհային երթևեկության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով ԱԺ լսումները. Ուղիղ Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու հարցը ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում. կլոր սեղան-քննարկում. Ուղիղ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը. Ստեփան Դանիելյան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը.Ուղիղ «Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն «Հրապարակ». Ովքե՞ր են դավաճանները «Ժողովուրդ»․ Երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել և այլ երկրներում թանկ վաճառել են «Փաստ». «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձևավորման համար «168 ժամ». Հայաստանի նոր իշխանությունը բոլոր հարաբերություններից առավել նախընտրում է հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ «Հրապարակ». ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին «Հրապարակ». Կառավարությունը նախատեսում է մարտի 20-ից երեք ամսով զորահավաք անցկացնել «Փաստ». Փաշինյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, թե երկրում բոլորը կամ հանցագործներ են, կամ հակապետական տարրեր, կամ դավաճաններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման է ենթարկվել. ՈՒՂԻՂ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈԻՆ. «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է. մանրամասներ Ինչպես է հարկավոր պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց. օգտակար խորհուրդներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan