Մուորինյոյի կասկածները Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

Մուորինյոյի կասկածները Մխիթարյանի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Սթոք Սիթի»-ի հետ խաղի հայտացուցակում Հենրիխ Մխիթարյանին չընդգրկելու մասին:

«Սուտ կլինի, եթե ասեմ, որ միայն մարտավարական որոշում էր Մխիթարյանին չհայտավորելը: Ընտրել էի այն ֆուտբոլիստներին, ովքեր 100 տոկոսով կենտրոնացած են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղի վրա: Ֆուտբոլիստի հետ հեշտ չէ խաղալ, երբ կասկածներ կան ապագայի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով սա լավագույն որոշումն էր Մխիթարյանի համար էլ, մեզ համար էլ»,-ասել է Մոուրինյոն:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալել էր «Սթոք Սիթի»-ին: «Կարմիր սատանաներին» հաջողվեց 3 անպատասխան գնդակ ուղարկել հակառակորդի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ: «Յունայթեդ»-ի կազմում խաղի 9-րդ րոպեին հաշիվը բացեց Վալենսիան: Առաջին կեսի վերջնամասում Մարսիալը խփեց «կարմիրների» երկրորդ գոլը և 72-րդ րոպեին Լուկակուն հաշիվը դարձրեց 3:0: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում