Վահագն Չախալյանը վրացիների համար նո ՞ւյնն է, ինչ Ռամիլ Սաֆարովը` հայերի

Վահագն Չախալյանը մահացել է: Երեկ վրացական տարբեր լրատվամիջոցներ տարածեցին ապատեղեկատվություն, որն անմիջապես ցնծություն առաջ բերեց վրաց ժողովրդի շրջանում: Լրատվամիջոցների հաղորդմամբ, Չախալյանի մարմինը գտել են մահացած իր ննջասենյակում: Շրջանառվող վարկածի համաձայն, հայազգի ակտիվիստը մահացել էր սրտի կաթվածից:
Ֆեյսբուքյան վրացի օգտատերերը, նույնիսկ չճշտելով լուրի իսկությունը և չհարգելով հայ ժողվորդի և Վահագն Չախալյանի ընտանիքի հնարավոր վիշտը, սկսեցին համացանցում տարածել իրենց համար չափազանց ցանկալի այդ տեղեկատվությունը: Նրանց գրառումներում կար ուրախություն, թշնամանք, ատելություն, հայհոյանքներ հայ ժողովրդի և Վահագն Չախալյանի անձի նկատմամբ:
Տարածված տեղեկատվությունը շուտով հերքվեց, սակայն հայ ժողովրդին մեծապես խորհելու առիթ տվեց: Այն ակնառու դարձրեց մարտահրավերները, որոնք մենք ունենք Վրաստանում ոչ թե քաղաքական, այլ հասարակական ընկալումների մակարդակում: Վրացիներն, ի դեմս հայերի, տեսնում են թշնամիների և անջատողականների: Նրանց շովինիստական նկրտումները թույլ չեն տալիս գնահատելու այն պատմական ավանդը, որը հայերն ունեցել են Վրաստանի մշակութային, քաղաքական և տնտեսական զարգացման գործում: Վրացիների մոտ առաջացրած բուռն ուրախությունը ակամայից ստիպեց համեմատականներ անցկացնել, թե ինչիսի ուրախությամբ ընդունվեց Ռամիլ Սաֆարովի մահվան մասին կեղծ լուրը Հայաստանում:
Ցավալիորեն, ևս մեկ զուգահեռ պետք է անցկացնեմ Վահագն Չախալյանի և Ռամիլ Սաաֆարովի մահվան կեղծ լուրերի կապակցությամբ: Այնպիսի տպավարություն է, որ վրացական լրատվամիջոցները ևս դիտումների ավելացման խնդիր ունեն և նմանատիպ սենսացիաների տարածումը լսարան ապահովելու լավագույն միջոցն է:
Աննա Բարսեղյան