AM | RU
USD
EUR
RUB

Հայոց Ցեղասպանության «հասկանալու» հարցը դեռ բաց է մնում

 

Ապրիլի 24-ի կապակցությամբ օգտվելով առիթից, ցանկանում եմ թեմայի վերաբերյալ հարցեր տալ ու խնդիրներ բարձրացնել:

Ապրիլի 23-ին սոցիալական ցանցերում նյութեր տարածվեցին, որտեղ մի քանի երիտասարդներ Ցեղասպանության հուշարձանի հետ կապված հումորներ էին անում: Նրանց այդ քայլը լայն զանգվածների կողմից վրդովմունքով ընդունվեց: Սակայն նմանատիպ վրդովմունք ամեն տարի է լինում' կապված Ծիծաեռնակաբերդում աղբ թափելու, արևածաղիկ չրթելու և նմանատիպ այլ վարքային դրսևորումների հետ:

Ինչո՞ւ է այդպես պատահում: Էթնիկական ինքնության իմացական բաղադրիչի ամենակարևոր տարրն «էթնիկական տեղյակությունն» է, որն իր մեջ մի կողմից ներառում է գիտելիք սեփական և այլ էթնիկական խմբերի, նրանց պատմության, մշակույթի մասին, մյուս կողմից՝ էթնիկական ինքնագիտակցությունն է: Չնայած հիմնականում էթնիկական ինքնությունը համարվում է սոցիալական ինքնության բաղկացուցիչ մաս, երբեմն նշվում են որոշակի առանձնահատկություններ: Օրինակ՝ էթնիկական ինքնությունն ավելի շատ կենտրոնացած է մշակույթի ու անցյալի ուղղությամբ, ի տարբերություն այլ ինքնությունների, որոնք վերաբերում են ներկային ու ապագային: Էթնիկական ինքնությունը բաղկացած է իմացական, էմոցիոնալ և վարքային մոդելներից:

Ստացվում է' եթե երիտասարդների վարքային մոդելում ինչ-որ բան այն չէ, նշանակում է' նրանց մոտ անցյալի այդ՝ Ցեղասպանության շրջանի հետ կապված տեղեկատվությունն ու էմոցիոնալ վերաբերմունքը այնպիսին չէ, ինչպիսին ակնկալում է մեր հանրության կրթված մեծամասնությունը: Արդյունքում Ցեղասպանության հիշատակին նվիրված երթը մասամբ վերածվում է անբովանդակ ծեսի:
Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը: Նախ, ռազմավարություն է անհրաժեշտ այն մասին, թե Ցեղասպանության թեմայով ինչպիսի՞ դիրքորոշումներ ենք ուզում, որ մեր հանրությունն ունենա: Ըստ այդ անհրաժեշտության էլ տեղական մեդիաները պետք է գործեն, որպեսզի հանրության, հատկապես երիտասարդ սերնդի մոտ ձևավորվեն համապատասխան զգայական ու վարքային դրսևորումներ' կապված Հայոց Ցեղասպանության հետ: Այդ ամենի արդյունքում միայն մենք կունենանք մի հասարակություն, որտեղ մարդիկ գիտակցաբար ու հասկանալով են գնում Ծիծեռնակաբերդ, իսկ տարվա մյուս օրերի իրենց վարքն էլ չի հակասում ապրիլի 24-ի խորհրդին:

Ներկա պահին կարելի է ասել, որ մարդկանց գլուխներում խառնաշփոթ իրավիճակ է տիրում: Հարյուրամյակներով մեր հասարակությունում օբյեկտիվ իրականությունից ելնելով դիրքորոշում էր ձևավորվում, թե թուրքը թշնամի է, որը Ցեղասպանություն է գործել ու չի ընդունում և այլն: Հանկարծ քաղաքական վերնախավը որոշեց, որ թուրքն այլևս թշնամի չէ, նույնիսկ հակառակը՝ բարեկամ է: Նույն գործին լծվեցին նաև տասնյակ հասարակական կազմակերպություններ, մեդիաներ ու հեղինակավոր և ոչ հեղինակավոր անձինք: Անցավ որոշ ժամանակ, իշխանական մեծամասնությունը հետ կանգնեց իր թեզից, թե թուրքերը բարեկամ են, սակայն հասարակական կազմակերպություններն ու որոշ անհատներ շարունակում են նմանատիպ քարոզչությունը: Այս ամենն ուղեկցվում է տեղեկատվական դաշտում թեմայի վերաբերյալ հստակ իդեոլոգեմների, գաղափարաների բացակայությամբ:

Ցեղասպանության վերաբերյալ նման «անկազմակերպ» տեղեկատվական քաղաքականության արդյունքում Ծիծեռնակաբերդ այցելելուց առաջ ամեն տեղից աղբ չթափելու, օրվան համապատսխան էմոցիոնալ տրամաբանության պահպանման հայտարարություններ են հնչում, ինչպես նաև հայտնվում են երիտասարդներ, որոնց մոտ Ցեղասպանության թեման ծաղրելը տաբու չի:
Սակայն Ցեղասպանության թեմայով տեղեկատվական քաղաքականության ռազմավարության կարևորությունը նշելուց առաջ պետք է խոստովանել, որ չի կարող լինել տեղեկատվական քաղաքականության ռազմավարություն, եթե չկա ռազմավարություն այն մասին, թե ի՞նչ ենք մենք ուզում Ցեղասպանությունից:

Ով կարող է ասել, թե ի՞նչ ռազմավարություն ունենք, կապված Հայոց Ցեղասպանության հետ՝ ճանաչու՞մ, բայց ճանաչումը նպատա՞կ է, թե՞ միջոց: Որոշ խմբի համար նպատակ է, որոշ խմբի համար էլ միայն միջոց' կորսված հայրենիքի կամ նյութական այլ փոխհատուցմանը հասնելու համար: Սակայն մի խումբ էլ կա, որը հատուցում, վրեժ է պահանջում և նրանց համար ճանաչումն ու փոխհատուցումը քիչ է: Մի խումբ, հիմնականում իշխանական շրջանակներից, Ցեղասպանությունը միայն բարոյական խնդիր է համարում, մեկ այլ խումբ էլ՝ ոչ:

Այս իրավիճակը իդեալական է Թուրքիայի հետ տարբեր հարցեր ունեցող ուժային կենտրոնների համար, որոնք այդ հարցն ու հայկական չկողմնորոշվածությունը, անկազմակերպ լինելը լավագույնս օգտագործում են Ցեղասպանության թեման իրենց շահերին ծառայեցնելու: Մենք էլ ամեն անգամ ուրախանում, նույնիսկ երջանկանում ենք դրանից' առանց գիտակցելու խնդրի բուն էությունն ու մեր շահերը:

Տեղեկատվական քաղաքականության անկազմակերպվածության հետ մեկտեղ, Ցեղասպանության հետ կապված ունենք շատ այլ չճշտված հարցեր, որոնք մեզ համար մեծ ու վտանգավոր բացեր են: Օրինակ, Ցեղասպանության թեման մեզանում լավագույնս ուսումնասիրվել է պատմագիտության տեսանկյունից, սակայն բացակայում են կամ չնչին են սոցիոլոգիական, հոգեբանական, ինքնության թեմայով հետազոտությունները: Իսկ դրանք շատ կարևոր են ներկան ու մեզ հասկանալու համար: Գիտե՞նք արդյոք, թե Ցեղասպանությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել մեր ինքնության վրա, ինչքանո՞վ է այն փոփոխվել, ի՞նչ վարքային դրսևորումներ ունենք հիմա, որոնք առաջացել են այդ փոխակերպումներից, ի՞նչ ազդեցություն է ունեցել և ունի Ցեղասպանությունը մեր հոգեկան ու հոգևոր աշխարհի, ընկալումների վրա:

Այս ամենը հարցեր են, որոնցով ինստիտուցիոնալ մակարդակով զբաղվել է պետք, թեկուզ Ցեղասպանության պատմական ենթատեքստով ուսումնասիրությունների հաշվին, փոխարեն:

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

 

Լրահոս
Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն «Ժողովուրդ». Հրահանգվել է լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկել «Հրապարակ». Մարզպետը դուրս է եկել ԲՀԿ-ական պատգամավորի դեմ Խրամատներից դուրս գալու ժամանակը «Հրապարակ». Թեժ քննարկում՝ Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև «Ժամանակ». Զոհ՝ Վաշինգտոնի հանդիպումից առաջ «Հրապարակ». Հերթական սադրանքը՝ հանդիպումից առաջ «Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 15 Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. Արցախի ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը և Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Փաշինյանն ու Եվրոպան, կարծես թե, սկսել են հասկանալ միմյանց. փորձագետ Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ. Ծառուկյան Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից Իրանից Հայաստան թմրամիջոց բերող երիտասարդները ձերբակալվել են Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին. ԱԳՆ հայտարարություն Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմս «Հրապարակ». Տնտեսագիտական համալսարանի դասախոսները դիմել են դատարան «Փաստ». Լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում «Հրապարակ». ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել «Իրատես». «Նոր» Հայաստանում ազգականին պաշտոն տալը «սուրբ գործ է»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan