Մխիթարյանը չի մասնակցի «Չելսի»-ի դեմ խաղին
24/01/2018 10:37
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «զինագործների» առաջիկա խաղին:
Լոնդոնի «Արսենալ»-ը հունվարի 24-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակում կմրցի «Չելսի»-ի հետ: Հայաստանի ազգային թիմի ավագը չի կարող մասնակցել այս մրցաշարին, քանի որ մրցաշրջանի սկզբում արդեն մասնակցել է լիգայի գավաթի խաղարկությանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում