Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է «Արսենալի» մամուլի ծառայության բլից հարցերին

Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է «Արսենալի» մամուլի ծառայության բլից հարցերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է «զինագործների» մամուլի ծառայության բլից հարցերին:

Հայ կիսապաշտպանը պատասխանել է «զինագործների» մամուլի ծառայության ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային հարցերին:

Ֆուտբոլային առաջին հիշողությունը. «Հիշողությունը կապված է հորս խաղի հետ, երբ նա խաղում էր Ֆրանսիայի «Վալանսում»:

Ֆուտբոլային առաջին մարզաշապիկը. «Միլան» ակումբի համազգեստը:

Մանկության հերոսը. Զինեդին Զիդան: Նա արտիստ էր խաղադաշտում:

Առաջին հիշողությունը «Արսենալ»-ից. Երբ թիմը խաղում էր «Հայբեր»-ում («Արսենալ»-ի նախկին մարզադաշտը- խմբ.) և հրաշալի խաղ էր ցուցադրում:

«Արսենալ»-ի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը. Թիերի Անրի:

Ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը. Լիոնել Մեսի:

Լավագույն հանդիպումը. Եվրոպայի լիգայի եզրափակիչը նախորդ մրցաշրջանում:

Մականունը. Չունեմ:

Սիրելի ֆիլմը. «300 սպարտացիները»:

Ի՞նչ երգ է համապատասխանում քեզ. «Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he is our midfield Armenian»:

Սիրելի գիրքը. Շատ սիրելի գրքեր ունեմ, բայց վերջինը Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոս»-ն է:

Հոբին. Քնել, հանգստանալ և վայելել կյանքը:

Հյուսիսային Լոնդոնը… Հյուսիսային Լոնդոնը կարմիր է («Արսենալ»-ի պաշտոնական գույնը- խմբ.):

Հետևեք մեզ նաև Telegram-ում