Հրաշալի կլինի Օզիլի հետ խաղալը. Մխիթարյան

Հրաշալի կլինի Օզիլի հետ խաղալը. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» հիմնական կազմի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի մասին:

«Տեղյակ եմ, որ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները խաղադաշտում շատ են տեղաշարժվում: Ամեն ինչ անելու եմ գոլային փոխանցում կատարելու համար: Հրաշալի կլինի Օզիլի հետ խաղալը: Բոլորին հայտնի է, որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և գոլային փոխանցումների արքան: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա հասկանում ֆուտբոլը»-ասել է Մխիթարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում