Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջիբրալթարի մրցաշարի երկրորդ տուրում

Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջիբրալթարի մրցաշարի երկրորդ տուրում

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջիբրալթարի մրցաշարի երկրորդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը հնդիկ միջազգային կարգի վարպետ Հեմանտ Շարման էր: Արոնյանը ոչ մեծ դժվարությամբ կարողացավ հաջողության հասնել: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը, կիսեց միավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում