Մխիթարյանը շարունակում է մեծ ֆուտբոլիստ մնալ. Անրի

Մխիթարյանը շարունակում է մեծ ֆուտբոլիստ մնալ. Անրի

Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանի երկրպագուն էի նույնիսկ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիա»-ում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում նրա գործերը հաջող չընթացան, սակայն հարկավոր չէ միայն դրանից հետևություններ անել: Հաշվի առնելով Մխիթարյանի և «Արսենալ»-ի խաղային ոճերը, ապա նա «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է: Մխիթարյանը շարունակում է մեծ ֆուտբոլիստ մնալ»,-ասել է Անրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում