«Բորուսիա»-ն մտադիր է դադարեցնել Օբամեյանգի հարցով «Արսենալ»-ի հետ բանակցությունները

«Բորուսիա»-ն մտադիր է դադարեցնել Օբամեյանգի հարցով «Արսենալ»-ի հետ բանակցությունները

Դորտմունդի «Բորուսիա»-ն կարող է դադարեցնել Պիեռ Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հետ կապված բանակցությունները Լոնդոնի «Արսենալ»-ի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Kicker-ը, գերմանական ակումբը դժգոհ է նրանից, որ լոնդոնցիները փորձում են «իջեցնել» Օբամեյանգի գինը և պատրաստվում են դուրս գալ բանակցություններից:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Բորուսիա»-ն պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 70 մլն եվրոյի դիմաց, այն պարագայում, որ նա հեռացվել էր մարզումներից և չի խաղում հիմնական կազմում: «Արսենալ»-ն Օբամեյանգի համար առաջարկում է 50 մլն եվրո, ինչի դիմաց մերժում է ստացել:

Այս մրցաշրջանում Գաբոնի ազգային հավաքականի հարձակվողը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 15 խաղ և դարձել 13 գոլի հեղինակ: «Բորուսիա»-ի կազմում նա հանդես է գալիս 2013 թվականից և իր ակտիվում ունի 212 խաղ և 141 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում