Մխիթարյանը խնդիրներ է ունեցել Մոուրինյոյի հետ. Արթուր Պետրոսյան

Մխիթարյանը խնդիրներ է ունեցել Մոուրինյոյի հետ. Արթուր Պետրոսյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է Մխիթարյանի և Մոուրինյոյի փոխհարաբերությունների մասին:

«Հենրիխը խնդիրներ է ունեցել Մոուրինյոյի հետ: «Արսենալ»-ում վիճակը կփոխվի: Մխիթարյանի վրա ճնշումներ չեն լինի պաշտպանական գործողություններ անելու համար: Լավ է, որ Հենրիխը հեռացավ: Դուր չէր գալիս, որ Մոուրինյոն նրան խաղալու հնարավորություն չէր տալիս: Սակայն այն իր ակումբն է, իր թիմը: Մխիթարյանի խաղաոճը համապատասխանում է «Արսենալ»-ին»,-ասել է Պետրոսյանը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում