Ֆուտբոլի հավաքականը ևս մեկ հանդիպում կանցկացնի մարտին

Ֆուտբոլի հավաքականը ևս մեկ հանդիպում կանցկացնի մարտին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտին կարող է ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի և Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը կայանալու է մարտի 27-ին Երևանում:

Այս պահին ՀՖՖ-ն վարում է բանակցություններ ևս մեկ ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում