AM | RU
USD
EUR
RUB

Էրդողանի մեծ ձեռքբերումը գերտերությունների հետ հարաբերություններում

 

Անցնող շաբաթը քաղաքական զարգացումների առումով չափազանց բովանդակալից էր։ Այս օրերի ընթացքում միջազգային հանրության ողջ ուշադրությունը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող նոր իրադարձությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Սիրիայի քրդաբնակ շրջանների ուղղությամբ Թուրքիայի հարձակման վրա։ Ռազմական մի գործողություն, որի մասին պաշտոնական Անկարան վաղուց էր երազում, բայց հանգամանքների բերումով անընդհատ ստիպված էր լինում հետաձգել։ Եվ ահա հիմա, երբ թվում էր թե սիրիաբնակ քրդերը բավական ամրացրել են իրենց դիրքերը տարածաշրջանում և վայելում են Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական համագործակցության պտուղները, պարզ դարձավ, որ ամեն ինչ այնքան էլ լուսավոր չէ նրանց համար և որ ընկերությունը գերտերությունների հետ նույնքան անսպասելի կարող է անհետանալ, որքան անսպասելի ձևավորվել էր։

Մեծ հաշվով, թուրքեի հարձակումը կանխատեսելի էր։ Ճիշտ այնպես, ինչպես կանխատեսելի էր նույն Ռուսաստանի կամ ԱՄՆ֊ի վարքագիծը Սիրիայում ընդհանրապես և քրդերի հարցում՝ մասնավորապես։ Գործնականում քրդերն այսօր հայտնվել են մեզ՝ հայերիս, համար շատ ծանոթ իրավիճակում։ Երբ գերտերությունների աշխարհաքաղաքական և տնտեսական շահը գերակշռւոմ է այս կամ այն ժողովրդի ազգային շահը։ Մենք դա տեսել ենք անցած դարի սկզբներին։ Եվ ամենևին էլ տարօրինակ չէ, որ այս օրերին նման համեմատություններ շատ են անցկացվում։

Իրենք՝ քրդերը, բավական ժամանակ ունեին հասկանալու համար, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի փաստացի չեզոքացումից հետո, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնահերթությունները Սիրիայում և ընդհանրապես տարածաշրջանում փոխվել են։ Գոնե թե Իրաքյան Քրդստանում անցած անկախության հանրաքվեից ստացվաած ազդակները պետք է, որ բավարար լինեին քրդերին՝ տեսնելու համար այդ ամենը։ Բայց քաղաքականապես թույլ պատրաստված առաջնորդներով ժողովուրդը չընկալեց իր իրական տեղն ու կարևորությունը տարածաշրջանում և ներգրավվեց մի նոր արկածախնդրության մեջ, որի հետևանքը Թուրքիայի հարձակումը եղավ։

Արդյունքում, քրդերին զինելու ամերիկացիների նախաձեռնությունը դարձավ Թուրքիայի հարձակման հիմնական առիթ։ Եվ եթե մինչև վերջ անկեղծ լինել, պետք է ասել, որ չեմ հավատում, թե Թուրքիան և Միացյալ Նահանգները այս հարցում որևէ տարաձայնություն ունեն։ Որքան էլ կողմերը միմյանց ուղղված մեղադրանքներ և անգամ սպառնալիքներ հնչեցնեն, փաստը մնում է այն, որ ամերիկացիները Էրդողանին Սիրիա մտնելու հիանալի առիթ և նույնիսկ որոշակի լեգիտիմություն տվեցին։ Սա այն դեպքն է, երբ փաստերը իսկապես շատ խոսուն են։

Խաբված կողմը թերևս Ռուսաստանն է, որն այնքան է ոգևորվել թուրք-ամերիկյան հարաբերությունների թվացյալ սրացումից, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ գևեթե ամեն հարցում։ Թուրքիայի հարձակումից առաջ Աֆրինից ռուսական զորքերի դուրս բերումը դրա վառ և շատ ցավալի ապացույցներից մեկն է։ Ճիշտ է, Անկարան էլ իր հերթին է որոշակի զիջումներ անում Մոսկվային, օրինակ, որևէ կերպ չի խոչնդոտում սիրիական զորքերի առաջխաղացմանը Իդլիբի ուղղությամբ, բայց սահմանամերձ քրդական շրջաններում վերահսկողություն սահմանելու համար Թուրքիան ավելի մեծ զոհողությունների էլ է պատրաստ։

Ինչևէ, հիմա արդեն կարելի է փաստել, որ քաղաքական և դիվանագիտական առումով Թուրքիան բավական արդյունավետ աշխատանք է կատարել, ինչը թույլ է տվել նրանց Սիրիայի տարածքում սկսել «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողությունը։

Այն, որ Մերձավոր Արևելքը դեռ երկար է տառապելու տարատեսակ պատերազմների բոհում, կարծում եմ, ակնհայտ է։ Եվ, անկեղծ ասած, քրդերի ճակատագրով առանձնապես չեմ էլ անհանգստանում։ Այս ողջ պատմության մեջ ամենամտահոգիչ փաստը թերևս այն է, որ Թուրքիան գերտերությունների հետ պայմանավորվելու մեծ ռեսուրս ունի։ Երևակայելու բան է` մի տարածաշրջանում, որտեղ բոլորը պատերազմում են բոլորի դեմ, որը չափազանց հարուստ է բնական ռեսուրսներով և որտեղ մեծամասամբ որոշվում է համաշխարհային քաղաքականությունը, Թուրքիան կարողանում է առաջատար դերակատարում ստանձնել և իր շահը առաջ տանել։ Ընդ որում, դա անում է քաղաքական բավական բարդ կոմբինացիաների և ռազմական լուրջ կարողությունների կիրառմամբ։

Համաձայնվեք՝ բավական անհանգստացնող փաստ է։ Կասկածից վեր է, որ Մերձավոր Արևելքում հաջողություններ արձանագրող Թուրքիան չի կարող բավարարվել միայն այդ տարածաշրջանում ազդեցիկ դերակատարություն ունենալու հնարավորությամբ։ Պաշտոնական Անկարան վաղուց է աջ ու ձախ նայում և ակտիվություն ցուցաբերում Սև Ծովի ավազանում, Բալկաններում և մեր տարածաշրջանում։ Ճիշտ է Թուրքիայի այդ ակտիվությունը շատերն են փորձում սահմանափակել, բայց արդեն տեսանք, որ Սիրիայի դեպքում Անկարան կարողացավ բոլոր համաձայնությունները ստանալ։

Վերադառնալով Սիրիա՝ ուզում եմ անպայման նշել Իրանի Իսլամական Հանրապետության խիստ հետաքրքիր մարտավարությունն ու սպասողականությունը։ Այս օրերին շատերն են նկատել, որ պաշտոնական Թեհրանը շատ թեթև է արձագանքել Թուրքիայի հարձակմանը։ Պասրկաստանը դեռ սպասում է։ Թեհրանում հասկանում են, որ ամերիակցիների կողմից օգտագործված, ռուսների կողմից դավաճանված և թուրքերի կողմից հարձակման ենթարկված քրդերը ուշ թե շուտ վազելու են դեպի իրանցիների գիրկը։ Եվ որ Սիրիայում էլ, ինչպես մինչ այդ Իրաքում էր, վերջին հաշվով դոմինանտ դիրք է ունենալու այն երկիրը, որը այժմեական տնտեսական շահը ստորադասում է երկարատև քաղաքական շահին։ Այսինքն հենց ինքը՝ Իրանը։ Եվ դա լավ է։ Գոնե թե Թուրքիայի ախորժակները զսպելսու տեսակետից։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

«Կարևոր է» հաղորդաշարի ստորև ներկայացված հաղորդման երկրորդ հատվածը նվիրված է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությանն ու հայկական կողմի պատասխան հնարավոր քայլերին։ 

Լրահոս
ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մարդկանց աջակցություն հայտնելուց հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Կորոնան» ադրբեջանում ծաղկունք է ապրում. 100 մահ կա՞ Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14-ի Դավիթ Տոնոյանն առանձնազրուց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ Քո ապրած գործը դեռ երկար է ծառայելու սերունդներին՝ ապրեցնելով քեզ… ԱԳ նախարարը ջանասիրաբար «դզում ու փչում» է Փաշինյանի հետևից. Արմեն Աշոտյան ԲԴԽ-ն վերականգնեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները, նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ խորհրդակցություն է հրավիրել Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ Վերականգնվել է Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները» կտավը «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն Վերմիշյանն ազատվեց պաշտոնից ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակցիներին ստիպում են ազատման դիմումներ գրել. Տեսանյութ Մենք շահագրգռված ենք, որ ՀՀ-ում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս. ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին «Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է.բնակիչները փակել են պոչամբար տանող ճանապարհը (լուսանկարներ) ԼՀԿ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Լևոն Զուրաբյանի Փայտանյութի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ կարգելվի Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե Ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ. Երվանդ Վարոսյան Ջրհեղեղ և 5,9 մագնիտուդով երկրաշարժ Ինդոնեզիայում. կան զոհեր, հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները. Լուսանկարներ Ճանապարհային երթևեկության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները խորագրով ԱԺ լսումները. Ուղիղ Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները պահանջում են կասեցնել կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշումը Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Եթե մի բան չեմ արել, հո չեմ սպասելու դատվելուն, 5 ամիս է՝ չեմ կարողանում պարզել, թե ով է իմ դեմ ցուցմունք տվել. Ալիկ Սարգսյան Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու հարցը ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում. կլոր սեղան-քննարկում. Ուղիղ «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը. Ստեփան Դանիելյան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը.Ուղիղ «Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն. Դատախազություն «Հրապարակ». Ովքե՞ր են դավաճանները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan