Զլատան Իբրահիմովիչը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

Զլատան Իբրահիմովիչը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կհեռանա ակումբից:

Այս մասին գրում է ESPN-ն: Իբրահիմովիչը կարող է համալրել «Լոս Անջելես Գալաքսի»-ի կազմը: Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի «Արսենալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից հետո շվեդ հարձակվողը հիմնական կազմում կանոնավոր խաղալու հնարավորությունը կորցրել է:

Իբրահիմովիչը կարիերան սկսել է շվեդական «Մալմյո»-ում, այնուհետ հանդես է եկել «Այաքս»-ում, «Յուվենթուս»-ում, «Ինտեր»-ում, «Բարսելոնա»-ում, ՊՍԺ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում