Թուրքիան նոր հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում

Թուրքիան նոր հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Իրաքի հյուսիսում նոր հարվածներ են հասցրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ հարվածներ են հասցվել Զափ, Ավաշին, Բասյան և Հաքուրք շրջաններում: Ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող ապաստարաններ, զենքերի պահեստներ:

Գործողությունից հետո ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազա:

Նախօրեին ևս թուրքական զինուժը հարվածներ էր հասցրել Իրաքի հյուսիսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում