AM | RU
USD
EUR
RUB

Անլուծելի ջուրն ու ձեթը լուծելի դարձնող միցելներն ու քիմիայի սիրահարը

 

Գոհար Շահինյանի ու քիմիայի մտերմությունը սկսվեց, երբ Գոհարը դեռ դպրոցական էր: Մասնագիտական կողմնորոշման շուրջ երկար-բարակ մտածելու կարիք չկար. միանշանակ պիտի շարունակեր քիմիական ռեակցիաներին ուղեկցող երևույթներն ուսումնասիրել: Դեռ երրորդ կուրսի ուսանող էր, երբ գիտական ուղղությունն էլ էր որոշել. միցելային համակարգեր: Այս համակարգերի բուն ուսումնասիրությամբ սկսեց զբաղվել մասնագիտական կրթությունն ավարտելուց հետո, բայց աշխատողի պատասխանատվությունը զգացել ու պարտաճանաչ կրել է դեռ չորրորդ կուրսից: ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետ ֆիզիկական քիմիայի և կոլոիդների քիմիայի ամբիոնի բազային լաբորատորիան Գոհարի առաջին աշխատավայրն էր, որտեղից էլ սկսվել է իր ու միցելային համակարգերի մտերմությունը:

Գիտական ուղղությունը, որով քիմիկական գիտությունների թեկնածու Գոհար Շահինյանը զբաղվում է արդեն հինգ տարի, իր իսկ խոսքով` շատ հեռանկարային է, «Միցելային համակարգերը կիրառվում են տարբեր նշանակության նանոմասնիկներ սինթեզելու մեջ: Եթե ուզում ենք ստանալ որևէ նյութ, որի բաղադրիչներից մեկը լուծվում է ջրում, մյուսը, ասենք, ձեթի մեջ, ու դրանք ոչ մի կերպ հնարավոր չէ միացնել իրար, ապա «դիմում ենք» միցելների օգնությանը: Դրանք տալիս են այդ եզակի հնարավորությունը»: Հենց այս` հիդրոֆիլ (ջուր սիրող) միացություններն օրգանական լուծիչներում լուծելու հատկությունն է, որ կարևորում է միցելների` ջուր-յուղ տիպի միկրոէմուլսիաների ուսումնասիրությունը:

Չնայած միցելների շատ փոքր չափերին, Գոհարի խոսքով, հնարավոր է հետևել անգամ դրանցում ընթացող ռեակցիաներին և, ըստ այդմ, ենթադրել, թե նյութը բջջի ներսում ինչպես կդրսևորի իրեն: Այդ հնարավորությունն էլ իր հերթին մեկ այլ հնարավորություն է տալիս բժշկությանը. շրջված միցելային համակարգերը, կիրառվելով դիագնոստիկ մեթոդներում, «օգնում են» դեղանյութը հասցնել համապատասխան օրգանին:

Միցելների դերը չի կարելի թերագնահատել նաև կոսմետիկայի արտադրության մեջ. շրջված միցելները, շնորհիվ կենսաբանական թաղանթների հետ կառուցվածքային նմանության, կիրառվում են նաև որպես թաղանթների մոդելներ: Օրգանական բևեռային լուծիչներ պարունակող ոչ ջրային միկրոէմուլսիաները մեծ կիրառություն ունեն կոսմետիկայի արդյունաբերության մեջ:

Իսկ հասկանալու համար, թե ինչպես են առաջանում շրջված միցելները, Գոհարը մասնագիտական լեզվով բացատրում, կենցաղային օրինակով պատկերավոր է դարձնում բացատրածը. «Շրջված միցելներն առաջանում են, երբ մակերևութային ակտիվ նյութի մոլեկուլները բաժանում են ջրային ֆազի նանոկաթիլները ոչ բևեռային միջավայրից՝ շրջապատելով լուծույթից մեկուսացված ջրի կաթիլը, այսինքն այս համակարգերն իրենցից ներկայացնում են մակերևութային ակտիվ նյութի (ՄԱՆ) միաշերտով շրջափակված բևեռային ֆազի (մեծ մասամբ ջրային) նանոկաթիլներ, որոնք հավասարապես բաշխված են ոչ բևեռային օրգանական լուծիչում: Միցելների գործառույթը հասկանալու լավագույն օրինակն օճառն է: Նայեք, ձեռքերը միայն ջրով հնարավոր չէ մաքուր լվանալ, քանի որ մաշկի արտադրած ճարպն ու ջուրը չեն լուծվում, իսկ ահա, երբ լվացվում ենք օճառով, այդ ճարպն ու ջուրը օճառի միջոցով միախառնվում են ու արդյունքում ձեռքերը մաքրվում են»:

Գոհարի այս օրինակից (որն, ի դեպ, նա էլ իր դասախոսից է փոխառել) ավելի վառ օրինակ, դժվար թե լինի,  որը ոչ քիմիկոսներին կօգնի հասկանալ միցելների գործունեության սկզբունքն ու դրանց դերը նաև առօրյա կյանքում:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Մանրամասներ՝ հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակից Կորոնավիրուսն ինքն իրեն չի անհետանա, այն պետք է ճնշվի. ԱՀԿ. CNN «Մեդիա պաշտպան»-ը՝ որպես դիտորդ, հանդես կգա Արցախի համապետական ընտրություններին Կորոնավիրուսի ահասարսուռ հետևանքներ է թողնելու ոչ միայն առողջապահական ոլորտում, այլև՝ տնտեսության. Աշոտ Գրիգորյան Հայ երիտաարդները Ֆրանսիայում դիմակներ, ձեռնոցներ ու սնունդ են բաժանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000. CNN Պետերբուրգի իշխանությունները բնակիչների համար սահմանել են լիակատար մեկուսացման ռեժիմ. ТАСС Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը հետ է շպրտվել. Շուշան Ստեփանյան Ոսկեվանում վիրավորված 15-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը Մարտի 31-ին «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները Վրաստանի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում. կարգելվի ավտոբուսների և մետրոյի աշխատանքը. РИА Новости Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից դպրոցական է բեկորային վիրավորում ստացել. համայնքապետ Ինչպես են Կադիրովին պաշտպանում կորոնավիրուսից Արսեն Բաբայանը պատգամավորներին առաջարկում է հաջորդ նիստին քննարկել ավելի կարևոր հարց Փաստահավաք խումբ. Կոչ ենք անում ՄԻՊ-ին ստուգել մեկուսացված անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, բողոքարկման իրավունքի ապահովումը Ուկրաինայի Գերագույն ռադան աշխատանքից հեռացրել է Առողջապահության և Ֆինանսների նախարարներին Արցախի ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ. տեղեկատվական շտաբ (տեսանյութ) Ժողովրդավար երկրում նման նախաձեռնությունն ապագա չի կարող ունենալ. Երվանդ Վարոսյան Կորոնավիրուսով վարակված Լև Լեշչենկոյի ընկեր Վլադիմիր Վինակուրի կորոնավիրուսային թեստի պատասխանը հայտնի է Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյան Արքայազն Չարլզը կորոնավիրուսով վարակվելուց հետո դուրս է եկել ինքնամեկուսացումից COVID-19-ը օդային ճանապարհով փոխանցվող վարակ չէ․ ԱՀԿ Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո պատմել է ինքնազգացողության մասին Երկրաշարժ Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար Կառավարությունը մարդկանց պարտավորեցնում է օգտագործել իր ստեղծած հավելվածը, որպեսզի նրանց անձնական տվյալները ստանա. Մելոյան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի ասուլիսը՝ ուղիղ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը Հետ տարեք այս նախագիծը, չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին չեն հերձի Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Աշխարհում գազի գնի փոփոխություն է տեղի ունենում. Երևանը կարող է քննարկումներ սկսել Մոսկվայի հետ Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մարդիկ վարկեր ունեն, չգրանցված աշխատողները սովի են մատնվում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է արտաքին չվերթները Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ասուլիսը՝ Կառավարության աջակցության փաթեթների մասին. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan