Կանադան մտահոգված է Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների առնչությամբ
Նմանատիպ
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
«Կանադան ընդունում է Թուրքիայի այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սեփական անվտանգությունն ապահովելու համար, սակայն կոչ է անում Անկարային պաշտպանել քաղաքացիական հասարակությանը և հարգել միջազգային իրավական նորմերը»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում