Վենգերը վստահեցնում է` Մխիթարյանը կլինի «Արսենալ»-ի մեկնարկային կազմում

Վենգերը վստահեցնում է` Մխիթարյանը կլինի «Արսենալ»-ի մեկնարկային կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կլինի «Արսենալ»-«Էվերտոն» խաղի մեկնարկային կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Անկասկած, Մխիթարյանը կխաղա «Էվերտոն»-ի դեմ խաղում մեկնարկային կազմում: Իսկ ինչ կապված է Օբամեյանգի հետ, ապա նա առողջական խնդիրներ ունի, փոքր մրսած է: Առաջիկա 24 ժամվա ընթացքում կորոշեմ` կխաղա նա, թե` ոչ»,-ասել է Վենգերը:

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը փետրվարի 3-ին կհյուրընկալի «Էվորտոն»-ին: Հանդիպումը կմեկնարկի 20:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում