AM | RU
USD
EUR
RUB

Ալիևը հասկանում է, որ ապրիլն «իր ամիսն է», յուրահատուկ ամիս է. Թևան Պողոսյան

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով այդ երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելն, ամենայն հավանականությամբ, ներքին խնդիրներով է պայմանավորված։ Ակնհայտ է, որ այս կարճ ժամանակահատվածում նրա հետագա պլանները խախտող հուժկու ընդդիմադիր որևէ միավոր չի կարող ձևավորվել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թևան Պողոսյանը։

«Նույնիսկ եթե պատկերացնեինք, որ այլ երկրներ կցանկանային սեփական ռեսուրսներով Ադրբեջանում ինչ-որ միջամտություն կատարել, ընդդիմադիր բևեռ ձևավորել, դրա համար ևս ժամանակ էր պետք»,- ասաց մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային ըստ նախատեսվածի՝ 2018-ի հոկտեմբերին, հնարավոր է՝ ընդդիմադիր միավորներ ձևավորելու փորձեր կատարվեին։ Խոսքը, մասնավորապես, արտասահմանում բնակվող, ֆինանսական որոշակի միջոցների տիրապետող ադրբեջանցիների մասին է, որոնք կարող էին փորձել երկրի ներսում ընդդիմադիր շարժում ձևավորել։

Թևան Պողոսյանի խոսքով, արտահերթ ընտրություններն ապրիլի 11-ին նշանակելով՝ Ալիևը փորձելու է նախընտրական պայքարի ընթացքում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմն իր համար ներկայացնել որպես «հաղթական» իրադարձություն, քողարկել սեփական անհաջողությունները։

«Ալիևը հասկանում է, որ ապրիլն «իր ամիսն է», յուրահատուկ ամիս է։ Նա փորձելու է ժամանակ շահել և իր մեսիջները ներկայացնել։ Նա մտածում է, որ թե անգամ ընդդիմադիր ուժերը խոսեն ապրիլյան պատերազմի մասին, ինքը կասի, որ այդ պատերազմում հաղթանակ է տարել։ Ամեն դեպքում, որևէ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանում ընտրություններ տեղի չեն ունենում»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելով՝ Իլհամ Ալիևը փորձում է ժամանակից առաջ ընկնել և սահուն կերպով անցում կատարել նախագահական կառավարման հերթական շրջափուլին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերի 17-ին:

Լրահոս
Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան Տիգրան Ուլիխանյանը վայր կդնի մանդատը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Կառավարությունում քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը Ֆրանսահայ բժիշկը ահազանգում է․ թույլ չեն տալիս՝ դեղերը հասնեն Արցախ Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը (տեսանյութ) Տեսա՞ք, թե ինչ է բանակցել, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյան Քննարկման է դրվել 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշման նախագիծը Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ուղիղ միացում ՍԴ բակից ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ելույթը Հոկտեմբերի 1-ից ջուրը դառնում է ժամով Օնիկ Գասպարյանն այցելել է մարտական դիրքեր Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները. Տիգրան Աբրահամյան Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. ՊՆ նախկին փոխնախարար Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր. Արփինե Հովհաննիսյան Դատարանի մոտից, որտեղ քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, 3 անձ է բերման ենթարկվել Գագիկ Ծառուկյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին. ՈՒՂԻՂ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Ալիև ստվերային գործարքների մասին Նիկոլ Փաշինյանը հաստատեց Ալիևի հետ գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հիմա հասկացա՞ք Փաշինյանը ինչից է վախենում՝ հանկարծ Ադրբեջանում վիճակը հուսահատորեն չապակայունանա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով. Փաշինյան (Տեսանյութ) Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից, ինչի արդյունքում ոստիկանապետեր են վիրավորվել Հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունը ցնցակաթվածի մեջ է ընկնում. Տոնոյան Հրապարակվում է Գ. Ծառուկյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք. Հրայր Թովմասյան ԿԳՄՍՆ-ԲՈԿ փողոցային բազարն ավարտվեց արդարության պարտությամբ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը քննող դատավոր Մարտիրոսյանին Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՈՒՂԻՂ Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-նակալյանի ասուլիսը՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ. ՈՒՂԻՂ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն տվեց Արմեն Փամբուխչյանին Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն. Ա. Հովհաննիսյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը զգալի ավելացել են Եթե իշխանությունը գնա ստոր քայլի և կալանավորի Ծառուկյանին, հանրահավաքը շատ ավելի հուժկու է լինելու. Արսեն Բաբայան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan