Մխիթարյանն «Արսենալ»-ում կդրսևորի իրեն. Ռունի

Մխիթարյանն «Արսենալ»-ում կդրսևորի իրեն. Ռունի

«Էվերտոն»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանին բազմիցս եմ տեսել մարզումների ժամանակ: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում նա չէր ստանում այն ազատությունը, որն ուներ Դորտմունդի «Բորուսիա»-ում: Մխիթարյանը կդրսևորի իրեն «Արսենալ»-ում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ռունին:

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին և հաղթեց ջախջախիչ՝ 5:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում