AM | RU
USD
EUR
RUB

Արտահերթ ընտրությունների որոշմամբ Ալիևն իրեն ազատում է կապանքներից

 

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը կապված է թե ներքին, թե արտաքին գործընթացների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ինչպես գիտենք, սահմանին Ադրբեջանի կողմից սադրանքներն ինքնին հավանական են, դրանք մշտապես լինում են: Տարբեր գործոններով պայմանավորված` լարվածությունը նվազում կամ աճում է: Կոնկրետ այս դեպքում, ընտրությունները ժամանակից շուտ անցկացնելու որոշմամբ պայմանավորված, կարող է սահմանին լարվածությունն ինտենսիվ դառնալ: Հասկանալի է, որ այս որոշման համար Ալիևին քննադատելու են թե երկրի ներսում, թե դրսում, հետևաբար չի բացառվում, որ նա փորձելու է քննադատության մեծ ալիքից խուսափելու համար դիմել սադրանքների` շեղելով ուշադրությունը»,-ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ նման որոշմամբ Ալիևն իրեն ազատում է կապանքներից: Եթե հետագայում պատերազմի վտանգ լինի, կամ խորանա նույն տնտեսական ճգնաժամը, ապա այլևս ընտրություններում հաղթելու խնդիր չի լինի, այդ տեսանկյունից բացասական ազդեցություն տեղի չի ունենա:

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բերված պատճառաբանություններն առնվազն ծիծաղելի են: Ասում են, թե իբր զբաղված լինելով այլ գործերով, հնարավոր է ընտրական գործընթացը խանգարվի: Ցույց են տալիս, որ իրենց պետությունը չի կարող զուգահեռ մի քանի կարևոր գործընթացների մասնակցել: Սա խոսում է իրենց անգործունակության մասին: Ընդ որում, տարօրինակ է, որ տեղափոխում են ոչ թե մեկ ուրիշ, այլ հենց սահմանադրական կարևորություն ունեցող գործընթացը»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու Ալիևի որոշման պատճառներից մեկը կապված լինի ներքին խնդիրների հետ:

«Կա խնդիր կապված ներիշխանական հակասությունների հետ` ներգրավված կլանների միջև: Մի պահ քննարկվում էր, թե ով կլինի թեկնածուն՝ ի՞նքը, թե Մեհրիբան Ալիևան: Այսինքն` ինտրիգ կար հենց իշխանության ներսում: Հիմա տեսնում ենք, որ Ալիևին կհաջողվի կարգավորել այդ հարցը»,-հավելեց նա:

Լրահոս
Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում «Ռուսաստանը պաշտոնապես եկել է ԼՂ հինգ տարի ժամկետով, սակայն կարծում եմ՝ իրականում եկել է ընդմիշտ». Կոնստանտին Զատուլին Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Ապրիլի 1-ը պետք է օրացույցում նշվի որպես Նիկոլ Փաշինյանի օր՝ որպես ստախոսի. Ռուբեն Հախվերդյան (տեսանյութ) Եթե չկարողանանք ձևավորել էֆեկտիվ իշխանություն, ազնիվ կլինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը. Հովհաննիսյան «Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից». Արտակ Զաքարյան Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Պատերազմին պատրաստվելու առաջին քայլը խրամատ փորելն է. ռազմական փորձագետ Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ-ում Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է «Նմանների ձեռքում հայտնված Հայրենիքը փրկելու համար պետք է ապավինել ոչ միայն օրենքին». Սենոր Հասրաթյան Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Գորիսի փոխքաղաքապետ Մեր շուշեցի երեխաներն արդեն նոր տուն ունեն Ստեփանակերտում. Ռաֆայել Հովհաննիսյան (լուսանկարներ) Գարեգին Բ. Ադրբեջանը ջանում է ջնջել հայկական հետքն Արցախում Վաղը կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը Բանակից հետո հերթը ոստիկանությանն է․ Վազգեն Մանուկյան Քննաչական կոմիտեն հայտարարություն է տարածել Վազգեն Մանուկյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին Արցախի արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է. Արցախի նախագահ Վազգեն Մանուկյանին վաղը կանչել են ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու նպատակով. հայտարարություն Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը Սերժ Սարգսյանն անձամբ է պարգևատրել շախմատի առաջնության հաղթողներին (լուսանկարներ) Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղայա, թող իմ նման հրաժարական տա, դնի, ընտրվի. Ուրցաձորի գյուղապետ Աշոտյան. Կարծես թե, դիպուկահարների թիրախում ենք (Լուսանկար) «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները նախագահականում են. Մանուկյան Գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. Galatv.am Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ Հնարավո՞ր է, որ Լևոն Արոնյանը վերադառնա. Սերժ Սարգսյանի պատասխանը Գժվե՞լ եք՝ 44 օր «Բայրաքթար»–ների սպառնալիքի տակ դիրք պահածների ու բարձունք գրավածների վրա եք դիպուկահար բերե՞լ. ՀՅԴ անդամ Արման Թաթոյանը՝ ԱԺ-ի դիպուկահարների մասին Տիգրան Ավինյանը խոսել է ադրբեջանական կողմի հետ ստորագրված «գաղտնի» փաստաթղթի մասին Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին Ոստիկանության բաժնի պետի պաշտո՞ն՝ ի վարձատրություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդաքանակ ապահովելուն Ռոբերտ Քոչարյանը վաղը ասուլիս կանցկացնի «Առաջարկված «3+3» հարթակը տարածաշրջանում խաղաղությունը կարող է կայուն դարձնել». Չավուշօղլու Նախագահ Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միշուստինին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan