Թուրքիայի լիցեյներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Թուրքիայի լիցեյներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Թուրքիայի Իզմիրի նահանգի լիցեյներից մեկում պայթյուն է տեղի ունցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրական «Հուրիեթ» թերթը:

Պարբերականի հաղորդման համաձայն` պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, 4-ը` վիրավորվել:

Պայթյունից հետո լիցեյում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների և շտապօգնության համապատասխան հաշվարկները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում