Սիրիան Թուրքիայի սահմանին հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել

Սիրիան Թուրքիայի սահմանին հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել

Սիրիան Թուրքիայի հետ սահմանային հատվածում հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Կայքի հաղորդմամբ` հակաօդային պաշտպանության համակարգեր տեղադրվել են, մասնավորապես, սիրիական Հալեպ և Իդլիբ նահանգներում:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում