Դոմինիկ դը Բյումանն անդրադարձել է Ադրբեջան-Շվեյցարիա բիզնես հարաբերություններին

Դոմինիկ դը Բյումանն անդրադարձել է Ադրբեջան-Շվեյցարիա բիզնես հարաբերություններին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը լրագրողի խնդրանքով անդրադարձավ Ադրբեջան-Շվեյցարիա բիզնես հարաբերություններին՝ մասնավորապես, հիշեցնելով Շվեյցարիայում ադրբեջանական «Socar» նավթային ընկերության մեծ ներդրումների մասին: Լրագրողը հարցրեց՝ արդյոք բիզնես շահերը ազդում է քաղաքական որոշումների, մասնավորապես՝ Շվեյցարիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա:

«Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունը կազմված է երեք հիմնական տարրերից. առաջինը, մենք միշտ հետեւում ենք միջազգային կարգուկանոնին՝ լինելով ՄԱԿ-ի անդամ. երկրորդը, մենք շատ լուրջ հետեւում ենք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության գործընթացներին, եւ երրորդ. մենք հավասարաչափ կերպով զարգացնում ենք մեր հարաբերությունները բոլոր երկրների հետ՝ ի բարօրություն մեր ժողովրդի եւ այն երկրների, որոնց հետ մենք ունենք հարաբերություններ»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում