Օզբիլիսը մեծ հույսեր է կապում նոր ակումբի հետ

Օզբիլիսը մեծ հույսեր է կապում նոր ակումբի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մեծ հույսեր է կապում նոր ակումբի հետ:

«Ուրախ եմ, որ վարձակալությամբ հանդես եմ գալու «Շերիֆ»-ում: Թող այս գործարքը հաջող լինի երկու կողմերի համար էլ: Լիահույս եմ, որ ուժ կհավաքեմ, կրկին կխաղամ և կօգնեմ ակումբին: Կլինեմ ավելի ուժեղ, քան երբևէ»,-ասել է Օզբիլիսը:

Արազ Օզբիլիսը վարձավճարով հանդես կգա Մոլդովայի 17-ակի չեմպիոն «Շերիֆ»-ի կազմում: Հայ կիսապաշտպանն արդեն հասցրել է ծանոթանալ ակումբի մարզիչների և ֆուտբոլիստների հետ, իսկ փետրվարի 7-ին առաջին մարզումը կանցկացնի թիմում: «Շերիֆ»-ը Մոլդովայի ֆուտբոլի առաջնության առաջատարն է: Ակումբը 18 տուրից հետո 45 միավորով առաջին տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում